ՍՊԱՍՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԼԻՆԻ

ՍՊԱՍՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԼԻՆԻ

1567

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի մի խումբ ուսանողներ հեռուստաժուռնալիստի վարպետության դասի շրջանակներում պրակտիկա են անցնելու  Հայաստանի մարզերում: Առաջին կանգառը Տավուշի մարզն է։

Ծրագիրը առաջարկվել է հեռուստալրագրող, Ժուռնալիստի վարպետություն առարկայի դասախոս՝ Արտակ Հերիքյանի կողմից։ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրերին Հայաստանում  էր  ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը, ով պատրաստակամություն  է  հայտնել  ֆինանսավորել  այս նախաձեռնությունը։

Հոկտեմբերի 13-ին Ռայմոնդ  Եզեգելյանը հյուրընկալվեց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

Դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ողջունեց Ռ. Եզեգելյանին, շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորի և ժուռնալիստիկայի ֆակուլտետի անունից` փաստելով, որ հանդիպումը սպասված էր։ Դեկանի հավաստմամբ նախաձեռնությունը շարունակական կլինի, քանզի լրագրողական կրթությունը ենթադրում է տեսական իմացությունների և պրակտիկ աշխատանքի ճիշտ համադրություն: «Պարոն Եզեգելյանը այսօր օգնում է մեզ կազմակերպելու կրթական գործն այնպես, ինչպես աշխարհի առաջատար այն համալսարաններում, որոնք իրականացնում են լրագրողական կրթություն հենց այս մեթոդով»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Ռ. Եզեգելյանը հավաստիացրեց, որ այս ծրագիրը շարունակություն կունենա, նաև առաջարկեց` իր հաջորդ այցի օրերին քննարկել որոշ մանրամասներ:

Պրակտիկան նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում։

Էդգար Գուշչյան

4-րդ կուրս

Կիսվել