Հայ մամուլն ավելի քան 220 տարվա պատմություն ունի:
1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսավ հայերեն առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը: Հիմնադիր գլխավոր խմբագիրը հոգելույս Հարություն քահանա Շմավոնյանն էր: «Ազդարար»-ը լույս տեսավ մինչև 1796 թվականը, ընդամենը 18 համար, որոնք հայ մամուլի պատմաբանները կոչում են տետրակ:
2004 թվականից հոկտեմբերի 16-ը նշվում է որպես հայ մամուլի օր: Մասնագիտական տոնի առիթով շնորհավորում ենք լրատվադաշտի մեր գործընկերներին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներին, ուսանողներին և շրջանավարտներին, մաղթում ստեղծագործական հաջողություններ:
«Ժուռնալիստ»-ի խմբագրություն