«ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԱՇՈՒՆԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

«ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԱՇՈՒՆԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

1708

Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ լրագրող,  արձակագիր, բանաստեղծ Սեմ Գորյանի (Կարեն Առաքելյան) «Բանաստեղծի աշունը» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա էին «Ոգեզարթոնք» մշակութային կենտրոնի համանախագահ, գրող, հրապարակախոս Հովհաննես Շանթը, գրող Վարուժան Ղազանչյանը, բանաստեղծուհի Մարինե Սարուխանյանը և այլոք։

Սեմ Գորյանը գրողի շնորհով օժտված է եղել դեռ մանկուց։ Բանաստեղծի կարիերան սկսել է 14 տարեկանից։ Հեղինակն է «Հոգեվիճակներ» և «Վերապրումներ» գրքերի։ Հեղինակն է նաև «Ճակատագրի դուստրը» վեպի։

Հայրենիքի ցավով տառապող բանաստեղծը ապրում էր հայրենիքից աքսորված` հարազատ հողում հանգչելու և հայրենի հողը գրկելու հույսով։ Շնորհանդեսի նախորդ գիշերը բանաստեղծը կնքեց իր մահկանացուն օտար երկրում` սրտում պահելով հայրենիքի կարոտը։ Մահվանից մեկ օր առաջ բանաստեղծը, կարծես կանխագուշակելով իր վաղաժամ մահը, գրել էր «Երբ որ ես մեռնեմ» բանաստեղծությունը` բոլորից խնդրելով.

– Երբ որ ես մեռնեմ ինձ հողին հանձնեք հայրենի հողում… ։

Շնորհանդեսն իր ավարտն ունեցավ, իսկ բանաստեղծը ամբողջ ժամանակ երկնի կապույտից հետևեց երկար սպասված հանդիպմանը։

 

Անահիտ Գալոյան

3-րդ կուրս

Կիսվել