ԹԵՅԻ ԵՎ ՍՈՒՐՃԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ԵՐԵՎԱՆԻ 2800-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

ԹԵՅԻ ԵՎ ՍՈՒՐՃԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ԵՐԵՎԱՆԻ 2800-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

1725

Երևանի 2800-ամյա հոբելյանի շրջանակներում հոկտեմբերի 20-ին և 21-ին Երևանի Կարապի լճի հարակից տարածքում անցկացվեց թեյի և սուրճի փառատոնը։ Ցուցահանդես-վաճառքին հավաքված քաղաքացիները ծանոթացան Հայաստանում առկա սուրճի և թեյի ընկերությունների արտադրանքին։

Առանձին տաղավարներում տեղակայված յուրաքանչյուր ընկերություն ներկայացնում էր իր արտադրանքը, պատմում թեյի բուժիչ հատկությունների և կիրառման բնագավառների մասին։

Ինչ եք նախընտրում՝ թե՞յ, թե՞ սուրճ, ո՞ր եղանակին և օրվա հատկապես ո՞ր ժամին եք նախընտրում սրճել կամ թեյել․այս և բազմաթիվ այլ հարցերի  պատասխանելով՝ ներկաները հնարավորություն ստացան մասնակցել տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին և ծանոթանալու, թեյ պատրաստելու և ըմպելու նրանց ազգային սովորույթներին։

Փառատոնի ուրախ մթնոլորտն ապահովում էր  DJ Soprano-ն։ Հայաստանում առաջին անգամ անցկացվող այս փառատոնը դրական արձագանք գտավ քաղաքացիների շրջանում․ «Շատ հաճելի  մթնոլորտ է։ Երևանի ծննդյան օրը  իսկական տոնախմբության է վերածվել։ Հուսանք՝ փառատոնը  շարունակական կլինի»։

Անուշիկ Յոլչինյան

3-րդ կուրս

 

Կիսվել