2800-ԱՄՅԱ ԵՐԵՎԱՆԸ՝ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

2800-ԱՄՅԱ ԵՐԵՎԱՆԸ՝ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

940

Սև ու սպիտակ 80-ականներից մինչև գունավոր թավշյա հեղափոխություն. այդպիսինն է Երևանը իր բնակիչների աչքերով: Հոկտեմբերի 10-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Երևանը Երևանցիների աչքերով» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որը նվիրված է Էրեբունի-Երևանի 2800-ամյակին: Մտահղացումը լուսանկարիչ Արմեն Ենգոյանին էր։ «Շուտով Երևանը կդառնա 2800 տարեկան և պետք էր ներկայացնել նրա անցած պատմությունը, իսկ ով կարող է ավելի լավ ներկայացնել Երևանը, եթե ոչ երևանցին: Հայտարարվեց մրցույթ:100-ից ավելի մասնակիցներից ընտրվեց 37-ը»,-ասաց մեր զրուցակիցը։

Նկարները ներկայացնում են Երևանի 2800-ամյա պատմությունը: Ցուցահանդեսում տեղ էին գտել Վահան Քոչարի, Սամվել Սևադայի, Արմեն Ենգոյանի և այլոց լուսանկարները: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 27, այս ընթացքում ցուցադրություններ կլինեն նաև Գյումրիում, ամենայն հավանականությամբ Շուշիում:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսի բացումը սեպտեմբերի 14-ին եղել է Երևանի թաղապետարանի շենքում:

Գառնի Մութաֆյան

2-րդ կուրս

 

Կիսվել