19-ամյա Անժելա Ավետիսյանն ունի բազում հետաքրքրություններ: Սովորում է ՀՊՄՀ–ի գեղարվեստական կրթության կիրառական արվեստի բաժնում: 3-րդ կուրսի ուսանողուհի է: Մասնագիտությամբ նկարիչ–դիզայներ է: Զուգահեռ աշխատում է Megerian carpet ընկերությունում: Ունի շատ հոբբիներ ու հետաքրքրություններ, որոնցից մեկը երաժշտությամբ զբաղվելն է:
Անջելան զրույցի ընթացքում ներկայացրեց, թե ինչ դժվարությունների առաջ է կանգնում ուսումն ու աշխատանքը համատեղելիս:
–Ինչո՞ւ ընտրեցիք այս մասնագիտությունը:
-Մասնագիտության ընտրությունս պայմանավորված է նկարչության ու արվեստի հանդեպ տածածս սիրով:
–Ինչպե՞ս ստացվեց, որ աշխատեցիք Մեգերիանում և ինչքա՞ն ժամանակ է՝ աշխատում եք:
-Մեգերիան ընկերությունում սկսեցի աշխատել շատ պատահական։ Գործվածքի դիզայն դասավանդող դասախոս Նաիրա Մխիթարյաննմ ինձ առաջակեց որպես իր լավագույն ուսանողներից մեկը մասնակցել մի ծրագրի, որի շրջանակներում կունենամ աշխատանք իմ շատ սիրելի մասնագիտություններից մեկով։ Դե, բնական է, ես մեծ սիրով ընդունեցի այդ առաջարկը և դարձա այն անձնավորությունը, որն իր փոքրիկ լուման կունենա այդ ծրագրում։ Աշխատում եմ 6 ամիս և այդ ամիսների ընթացքում կրկին դասախոսիս խորհրդով սկսեցի սովորել համակարգչային հնարավորությունները օգտագործել գորգ նախագծելու մեջ։ Սովորեցի photoshop և հիմա դասախոսիս հետ միասին գորգ եմ նախագծում այդ ծրագրով, ինչը մի քանի անգամ ավելի հեշտ է, քան ձեռքով նախագծելը։ Իհարհե, հիմքը էլի ձեռքով արված նախանկարն է։
–Աշխատանքն ու դասերը համատեղելը բա՞րդ է, եթե այո, ապա ի՞նչ դժվարություններ են առաջանում:
-Ինձ համար դասերն ու աշխատանքը համատեղելը իրոք դժվար է, և կարծում եմ, որ բոլոր ուսանողների համար է դա խնդիր, քանի որ համալսարանում դասախոսներն անընդհատ անդրադառնում են դրան, երբ ինչ որ հարցում թերանում եմ՝ շեշտելով այն հանգամանքը, որ ես ուսանող եմ և ինձ համար առաջնայինը պետք է լինեն դասերը: Իսկ արդեն աշխատանքում նման խնդիրներ կարելի է ասել չկան, բայց այստեղ էլ զբաղվածությունն է շատ, ինչի հետևանքով փոքր-ինչ դասերն են տուժում: Փորձում եմ ամեն բան կազմակերպել այնպես, որ չտուժեն ո՛չ դասերը, ոչ էլ աշխատանքը:
–Աշխատանքի համար մարդկային ո՞ր որակներ եք առավել կարևորում:
-Աշխատանքի համար, ըստ իս, անկախ ամեն ինչից, պետք է սեր դեպի արածդ գործը։ Էնպիսի սեր, որ չհասկանաս ինչի համար ես վարձատրվում։ Իսկ որակներից կնշեմ, որ կյանքում էլ, գործում էլ՝ ամենակարևորը մարդ լինելն է, հետո նոր մնացածը՝ փողհամագործակցություն, փողզիջում, լսելու ու առաջարկելու ունակություն:
–Այսքան զբաղվածության մեջ ունենու՞մ եք ազատ ժամանակ:
-Կարելի է ասել` շատ քիչ, քանի որ հիմա և՛ նվագում-երգում եմ, և՛ աշխատում, և՛ խաղում բասկետբոլ, և՛ իմ այս նախասիրությունների շարքը համալրել եմ ևս մեկ հոբբիով. դա յոգան է։ Շատ եմ ցանկացել նաև ջութակ նվագել, անգամ գործիքն ունեմ արդեն, միայն ժամանակս մի քիչ չի ներում, դեռ չեմ հասցնում, բայց պլաններ ունեմ, ու ամեն բան կանեմ, որ հասցնեմ։
–Դժվար չէ՞ լինել մի քանի տեղում և բոլորում փորձել լինել առավելագույնս լավը:
-Դժվար է, և այն դեպքում, երբ իրոք ուզում ես լինել լավը։ Բայց ինքս չեմ կարող առանձնացնել, հրաժարվել զբաղմունքներիցս որևէ մեկից, քանի որ աննկարագրելի շատ եմ սիրում այն, ինչ անում եմ, ինչով զբաղվում եմ և որտեղ ունեմ ինձ բավարարող հաջողություններ։
–Լինելով ամենուր, ո՞րն եք համարում հենց Ձերը:
-Իմն արվեստն է՝ կլինի երաժշտության, նկարչության բնագավառ, ինչ-որ բան ստեղծելու տեսքով: Մեկ է բոլոր իմ ընտրությունների հիմքում արվեստն է՝ կարելի է ասել արվեստի ու արհեստի համադրությունը:
Հարցազրույցը՝ Թինա Մելիքսեթյանի
3-րդ կուրս