«ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ՀԱԿԱԴԻՐ ԱՐՁԱԳԱՆՔ»

«ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ՀԱԿԱԴԻՐ ԱՐՁԱԳԱՆՔ»

1174

Արդեն 6-րդ անգամ տարբեր մարզերից եկած երիասարդներ հավաքվում են մեկ հարթակում՝ կիսվելու իրենց պատմություններով ու ներկայացնելու իրենց տեսակետը ։ «Լամփ» միջոցառումը կազմակերպվում է «Երեխաները հանուն զարգացման» հիմնադրամի կողմից։  «Բռնությունը փոխակերպենք սիրով» կարգախոսի ներքո Վարդենիսի, Գավառի, Արագածավանի և այլ մարզաբնակ երիտասարդները Ամերիկյան համալսարանում ներկայացրին իրենց պատմությունները՝ բռնության, գենդերային անհավասարության, գերուշադրության և հասարակաություն առկա այլ խնդիրների վերաբերյալ։

Լսարանի հետ ինտերակտիվ  շփման համար ամեն ելությից հետո հանդիսատեսը բարձրացնում էր իր մոտ եղած գունավոր երեք թղթերից մեկը, այդպիսով կարմիր, կապույտ և դեղին գույների միջոցով արտահայտելով կոնկրետ իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականը։

Վարդենիսից եկած եղբայրները պատմեցին, որ փոքր ժամանակ իրենց մոտ ախտորոշվել էր մանկական ուղեղային կաթված։ Չնայած ընտանիքում շրջապատված լինելով սիրով և ջերմությամբ՝  նրանք ժամանակի ընթացքում նկատեցին, որ տարբերվում են շրջապատից իրենց ֆիզիկական ունակություններով. «Հատուկ կարիք ունեցող մարդիկ հասարակության կողմից ստանում են երկու հակադիր արձագանք. մի դեպքում նրանք անտեսվում են, արհամարհվում՝ այդպիսով բախվելով խտրականության, մյուս դեպքում անընդհատ գտնվում են ուշադրության կենտրոնում, բոլորը նրանց փորձում են օգնել, նրանց փոխարեն գործողություններ կատարել» ,-իրենց ելույթում նշեցին եղբայրների ընկերները։

Պատանիները ներկայացնում էին ամենատարբեր թեմաներ՝ հեռուստաեթերից հնչող վատ խոսքից մինչև իրենց հանդեպ դրսևորված ամենախտրական վերաբերմունքը։ Ալեքսը պատմեց, որ սովորում էր ռազմական դպրոցում, որտեղ տղաները պետք է ունենային կարճ մազեր։ Նա թողեց ուսումը,  քանի որ տարբերվում էր  մյուսներից, ուներ երկար շեկ մազեր և այդպիսով խտրականության էր արժանանում հասակակիցների շրջանում ։

Հանդիսատեսից նույնպես արձագանքներ եղան երիտասարդների պատմություներին։ Ներկաներից  մեկը պատմեց  իր դպրոցում տեղի ունեցած մի միջատեպի մասին. «Վերջերս դպրոցում էր, ու ինքս ականտես եղա ծաղրանքի։ Հատուկ կարիքով երեխայի նկատմամբ դասարանի մի քանի այլ երեխաներ փորձում էին ինքնահաստատվել։ Բարեբախտաբար ուսուցիչը ներսում էր, նկատեց և փորձեց սաստել այն երեխաներին, ովքեր ծաղրում էին հատուկ կարիքով երեխային, ես նույնպես փորձեցի աջակցել և հույս ունեմ, որ նման դեպքերը գնալով կնվազեն և ի վերջո կվերանան»։

 

Կարինե Կիրակոսյան

3-րդ կուրս

Կիսվել