«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն «Իրազեկ Հայաստան ծրագրի» շրջանակներում կազմակերպել էր «Լրագրողական մարտեր» նախագիծը։
6 առաջատար բուհերից 36 ուսանողներ ունեին մեկ առաքելություն` բացահայտել Հայաստանում առկա կոռուպցիոն սխեմաները՝ հանքարդյունաբերության, սոցիալական, առողջապահական, քաղաքական և այլ ոլորտներում։
Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմերից եզրափակիչ փուլ անցավ «Բաց լաբիրինթոս» թիմը, որի անդամներն էին 4-րդ կուրսի ուսանողուհիներ Մարիամ Մկրտչյանը և Արաքսյա Փաշոյանը։
Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ նախագծի եզրափակիչ փուլի արդյունքերի ամփոփոփումը և մրցանակաբաշխությունը։ Երևանի պետական համալսարանը ներկայացնող ուսանողուհիների կոմից պատրաստած ռեպորտաժը արժանացավ առաջին մրցանակին։