ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1570

Ավագ դպրոցի աշակերտներ, տեղեկացնում ենք, որ 2019թ․ Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադան անցկացվելու է 2 փուլով։

2019թ․ մարտի 16-ին ժ․1100-ին Երևանի պետական համալսարանում և ՀՀ բոլոր մարզերում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի I փուլը։

2019թ․ մարտի 30-ին ժ․1100-ին Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները։

«Ստեղծագործական աշխատանք»-ի համար մայրաքաղաքի դպրոցներում հայտագրված աշակերտները մարտի 16-ին, ժ․1030-ին պետք է լինեն ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում (7-րդ մասնաշենք, 4-րդ հարկ)։

Սիրով սպասում ենք։

  Դեկանատ

Կիսվել