Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցական տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանողները այցելեցին ISTC ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն։
Հանդիպումը «Ստեղծարաությունը հանրային կապերում» դասի շրջանակներում էր։ Ուսանողները դասախոս Մարի Բողոսյանի հետ միասին ծանոթացան ինովացիոն կենտրոնում եղած Start up–երին և ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։
Նախատեսվում է, որ ապագա PR մասնագետները կհամագործակցեն կենտրոնի հետ՝ փորձելով հրապարակային դարձնել կենտրոնում գործող Start up–երի գործունեությունը։
Ուսանողուհի Լիլիա Արզումանյանի խոսքով՝ սա լավ հնարավորություն է իրենց համար, որ կարողանան իրենց ուժերը փորձարկել որպես ապագա հանրային կապերի մասնագետներ։ Նա նաև նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գրավիչ է իր համար, և համագործակցությունը արդյունավետ և հետաքրքրական կլինի։
ISTC ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը գործում է 2016 թվականից ԵՊՀ 7-րդ մասնաշենքում։ Կենտրոնը ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ-ի, IBM-ի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ծրագիրն է: ISTC ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի նպատակներն են զարգացնել եւ կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը:
Սոնա Վարդանյան
Մագիստրատուրա 1-ին կուրս