ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆԸ

ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆԸ

1925

«Լսարանից դուրս» շարքի մասնակիցը Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Պետրոսյանն է: Ողջ գիշեր խմելու, տանիք բարձրանալու սովորության ու երազանքների մասին է պատմել կուրսի ամենայուրօրինակ, գունավոր մազերով գրեթե կորեացին:

– Ինչպե՞ս կբնութագրես քեզ:

-Ալարկոտ, երկիր մոլորակի այլմոլորակային, Բանթանի վկա: Բանթանը նույն BTS խումբնա։ Մաման  ինձ միշտ ասում է՝ BTS-ի վկա։ Շատ համապատասխան անուն է:

Ի՞նչը կամ ո՞վ կարող է քեզ մոտիվացնել :

-BTS-ի բոլոր անդամները։ Առանձնակատուկ՝ Մին  Յունգի։

Ինչպե՞ս կանվանես քո ապրած կյանքի այս հատվածը:

-Երբ սկսում ես ապրել։

Դու սիրում ես տարբերվել, ըստ քեզ, ի՞նչն է մարդուն յուրահատուկ ու տարբերվող դարձնում:

-Ներքինը միանշանակ. արտաքնապես տարբերվելն էլ հատուկ չեմ անում։ Ուղղակի ինձ այսպես ավելի լավ եմ զգում։ Ես իմ մեջ եմ։

Ազատ ժամանակ ինչո՞վ ես զբաղվում:

-Նկարում եմ, քեյ փոփ (երաժշտական ուղղություն, որը ծագել է Հարավային Կորեայում) երգեր կամ պարեր եմ սովորում։

Առավոտյան վաղ ես արթնանո՞ւմ, թե՞ գիշերն արթուն ես մնում, իսկ ցերեկը քնում:

-Եթե ոչ աշխատանքային օր է, գիշերը արթուն մնալը գերադասում եմ։ Ես գիշերային մարդ եմ:

Գիրք, որը փոխել է քո մտածելակերպը:

-Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»  հիմնովին փոխեց ինձ։

Համալսարանի կրթությունից գո՞հ ես, բավարարո՞ւմ է, եթե ոչ, ինչպե՞ս ես լրացնում բացը:

-Նայած առարկա։ Մասնագիտականներից՝ այո։

Նպատակներիդ մասին բարձրաձայնո՞ւմ ես, եթե այո, ի՞նչ նպատակներ ունես:

-Չեմ խուսափում բարձրաձայնելուց։ Նպատակս՝ հարցազրույց վերցնել աշխարհահռչակ Բանթան խմբից։

Եթե ոչ լրագրող, ապա…

-Այդոլ (կորեացի երգիչներին են այսպես ասում) կամ արվեստագետ։

Կուզեի՞ր տղա ծնվել, ինչո՞ւ:

-Չգիտեմ…

– Ամենախենթ քայլը ո՞րն է եղել:

-Փոքր ժամանակ Նառուտոյից ոգեշնչված հատուկ գնում բարձր տեղերից ցատկում էի։ Գիշերները սպասում էի, որ տնեցիք քնեն, գաղտնի տանիք էի բարձրանում։

-Ըստ քեզ՝ աշխարհի վերջը ինչպիսի՞ն է լինելու:

-Մարդիկ կգնան մեկ այլ մոլորակ։ Երկիրը կդադարի ապրել։ Կդառնա այնպիսին, ինչպիսին օրինակ Մարսը։

Մարդու երևակայությունը ո՞ւր կարող է հասնել, տեխնիկան ինչքա՞ն կզարգանա և ամենաշոկային հայտնագործությունը ո՞րը կլինի:

-Ժամանակի մեքենան, որովհետև մարդիկ կհասկանան, որ անիմաստ են ապրել:

– Երբևէ քեզ կորցնելու չափ հարբած եղե՞լ ես:

-Այո: Ընկերուհիներիս հետ, ընկերուհուս ծննդյան օրը, իրենց տանը (4 հոգով էինք) գիշերվա ժամը 12-ից մինչև ժամը 6-ը խմել էինք, արդեն գռազ էինք գալիս, թե ով կարա չխմի ամբողջ բաժակը մինչև վերջ։ Ու ընդամենը մի ժամ քնելուց հետո դասի գնացինք ահավոր էր… ահավոր էինք:

-3 բան, որ ուզում ես անպայման փորձել:

Գնալ տիեզերք, Տրանսիլվանիա, և երրորդը կրկին չեմ ցանկանում ասել:

-Եթե մեկ ցանկության հնարավորություն ունենաս, ի՞նչ կկամենաս:

– 30 տարեկանից հետո գնալ լուսին ու ապրել այնտեղ:

Հարցազրույցը՝  Միլենա Մովսեսյանի

2-րդ կուրս

Կիսվել