ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․ ԶՐՈՒՅՑ ՈՃԱԲԱՆ-ԴԻԶԱՅՆԵՐԻ ՀԵՏ

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․ ԶՐՈՒՅՑ ՈՃԱԲԱՆ-ԴԻԶԱՅՆԵՐԻ ՀԵՏ

2225

Ներաձևությունը արդիական թեմա է եղել բոլոր ժամանակներում։ 16-17-րդ դարերում, օրինակ, նորաձևության չափանիշներ էին փետրազարդ գլխարկները, բարոկկո ոճի ճոխ սանրվածքները։ Այսօր էլ նորաձևությունը ամենաարդիական թեմաներից է, և քննարկման լայն շրջանակ է ընդգրկում։ Ինչպե՞ս հագնվել, ինչպիսի՞ սանրվածք ընտրել, որպեսզի շրջապատում առանձնանալ և յուրահատուկ իմիջ ձևավորել։ Շատ երիտասարդներ մյուսներից տարբերվելու համար զանազան միջոցների են դիմում, անսովոր մեյքափ, անսովոր սանրվածք և հագուստ։ Ինչպե՞ս համատեղել հաճելին և օգտակարը։ Այս մասին զրուցեցինք դիզայներ, ոճաբան Ռոզա Մելքոնյանի հետ։

Ռոզա, ի՞նչ եք կարծում, հագուստի ո՞ր ոճն է այսօր գերակշռում երիտասարդության շրջանակներում։

– Գերակշռում են սպորտայինը, էմո, միլիթրի և ռոք ոճերը։ Շատերն էլ գերադասում են հագնվել այն, ինչ հարմարավետ է, նաև հագնվում են այնպես, որ տարբերվեն իրենց ոճով։

– Իսկ ինչպե՞ս կարելի է համատեղել ոճերը։

– Շատ գեղեցիկ է էկլեկտիկ ոճը՝ սպորտայինի և դասականի համադրությունը, աչքի համար հաճելի է նաև երեկոյան հագուստի և դասական հագուստի համադրությունը։

– Ինչպե՞ս համատեղել հաճելին և օգտակարը։

– Պետք է հասարակ հագնվել, իմ կարծիքով, խուսափել շատ աքսեսուարներից, չծանրաբեռնել հագուստը շատ քարերով, ուլունքներով և այլ զարդերով։ Հաճելի լինելու համար պետք չէ դիմել շատ ճոխությունների, հասարակը շատ ավելի հաճելի է և շատ ավելի հարմարավետ։ Պետք չէ չարաշահել բարձրակրունկ կոշիկներ կրելը, քանի որ դրանք վնասում են ողնաշարը, նաև պետք է խուսափել շատ կիփ հագուստներից։ Այս դեպքում մենք կհամատեղենք հաճելին և օգտակարը։

-Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված ոճերի այս բազմազանությունը։

– Բացի այն, որ շուկայում բազմազանություն թելադրողներ են դիզայներները, նաև շատ մարդիկ կան, ովքեր ստեղծում են իրենց անհատական ոճը։ Բազմազանությունը պայմանավորված է շատ գործոններով, հիմնական պատճառը մարդկանց ճաշակների տարբերությունն է։

– Ո՞րն է 2019 թվականի գերակշռող ոճը։

– Այս տարի գերակշռում են գույնզգույն հագուստները,​ ծաղկազարդ զգեստները, սպիտակ սպորտային կոշիկները, ջինսերը, որոնք երբեք նորաձևությունից դուրս չեն մնում, բնական կաշին։ Այս տարի նորաձևությունից դուրս է հանվել պայուսակի և կոշիկների գունային համադրումը։ 
Կցանկանամ նաև հավելել, որ այսօր շատերը եղանակին ոչ համապատասխան են հագնվում։ Օրինակ, ամառային հագուստը կարող են հագնել ձմռանը, դա նորաձև չի համարվում և հաճելի չէ։ Նաև հորդորում եմ երիտասարդներին շատ չտարվել նորաձևությամբ, շատերը հաշվի չեն առնում, որ տվյալ հագուստը իրենց համապատասխան չէ, միայն թե այն նորաձև լինի։

20-րդ դարի նորաձևության խորհրդանիշ Կոկո Շանելը ասում էր՝ «Մի տարվեք անկրկնելի լինելու մոլուցքով: Կանանց նորաձևության մեջ օրիգինալությունը երբեմն կարող է դիմակահանդեսի վերածվել», և հավելում՝ «Իսկական նրբագեղությունը պարզության մեջ է»:

Հարցազրույցը՝ Թամարա Ավագյանի

2-րդ կուրս

Կիսվել