«ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՄԻՍՏԻԿԱՅԻ ՄԵԾ ՍԻՐԱՀԱՐ ԵՄ». «ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ ՌՈՒԲԵՆ ԵՍԱՅԱՆ

«ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՄԻՍՏԻԿԱՅԻ ՄԵԾ ՍԻՐԱՀԱՐ ԵՄ». «ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ ՌՈՒԲԵՆ ԵՍԱՅԱՆ

2120

Չբացահայտված երևույթները միշտ էլ հետաքրքրում են մարդկանց, դրանց բացահայտումները՝ առավել ևս: Թերեւս դրանով է պայմանավորված ԵՊՀ ուսանող Ռուբեն Եսայանի հաջողությունները։ «Այլմոլորակայիններ», «Ալկատրաս», «Վամպիրներ», «Եգիպտական բուրգեր», «Ատլանտիդա» և մի շարք այլ  հաղորդումների հեղինակ Ռուբեն Եսայանը հասարակությանը հայտնի դարձավ ոչ միայն իր «Բացահայտում» հաղորդաշարով, այլև բլոգերական տեսանյութերով: Ինչո՞վ էր պայմանավորված «Բացահայտում» հաղորդաշարի թեմատիկ ընտրությունը, ինչպե՞ս են ստեղծվում հաղորդումները, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Ռուբեն Եսայանի հետ։

-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք ստեղծել Ձեր յութուբյան ալիքը և հետո զբաղվել բլոգերությամբ։
– Դպրոցում դասերի համար վիդեոներ էի պատրաստում ու դրանք համ էլ տեղադրում էի յութուբում։ Շուտով տեսա, որ շատ դիտումներ են հավաքում, որոշեցի շարունակել։

 –Ինչպե՞ս ստեղծվեց «Բացահայտում» հաղորդաշարը, ինչո՞վ էր պայմանավորված թեմայի ընտրությունը։
-Ես սարսափի ու միստիկայի մեծ սիրահար եմ, ուզեցի իմացածս նյութերով ու պատմություններով կիսվել մարդկանց հետ։

Որքա՞ն ժամանակ եք տրամադրում տեսանյութերին։
– Հինգից յոթ օր:

Տեսանյութերի մեկնաբանությունները կարդու՞մ եք։
– Բոլորը։

 –Երբևէ Ձեզ քննադատե՞լ են տեսանյութերի համար, հատկապես՝  «Բացահայտում» հաղորդաշարի։
– Երբեմն եղել են, որ ասել են՝ շատ վախենալու ա, այդքանը…։

 –Յութուբյան ալիքով գումար վաստակե՞լ եք։
– Այո, բայց շատ քիչ:

Սիրելի բլոգերներ ունե՞ք։
– Ռուսներից՝ Սոբոլև, ԱՄՆ-ից՝ թեմատիկ ալիքներ են, բլոգերներ չեն։
 –Հնարավո՞ր է՝ Ձեր ալիքում լինեն  նոր հաղորդաշարեր։
-Իմ ալիքում վաղուց կան նոր հաղորդաշարեր ու դեռ կլինեն:

Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը։
– Կիթառ նվագելը:

Կա՞ մեկ այլ ոլորտ, որով հետաքրքրվում եք և կցանկանայիք այդ ոլորտում լինել։
– Հումորը, սթենդ ափը։ Այժմ ավելի շատ կենտրոնացած եմ այդ ուղղության վրա…։

Հարցազրույցը՝ Գոհար Պետրոսյանի

2-րդ կուրս

Կիսվել