ԱՐՄԱԹՆԵՐ ԳՅՈՒՂԵՐԻՆ

ԱՐՄԱԹՆԵՐ ԳՅՈՒՂԵՐԻՆ

1729

Արագածոտն մարզի Եղիպատրուշ գյուղում 2018 թ.-ի հունվարից տեղի դպրոցում գործում է ռոբոտաշինության խմբակ, որին մասնակցում են 9-17 տարեկան երեխաներ: Այժմ խմբակը զբաղվում է ծրագրավորմամբ, խաղերի ստեղծմամբ, 3D դիզայնով: Խմբակի երեխաներն ունեն խիստ ալգորիթմիկ մտածողություն, մաթեմատիկական մեծ կարողություններ, ֆիզիկայի խորը գիտելիքներ, հետաքրքրություն ինժեներական ոլորտի նկատմամբ: Խմբակի նպատակն է նպաստել երեխաների զարգացմանը, առաջընթացի հեռանկարներին, հետագայում աշխատանք գտնելու հնարավորությանը, ինչպես նաև նպաստել համայնքի, երկրի, ինժեներական ոլորտի զագացմանը: Զրուցակիցս ռոբոտաշինության Խմբակի լաբարանտ Նորիկն է։

Նորիկ, որքա՞ն ժամանակ է, որ խմբակի անդամ ես։

 – Խմբակին անդամակցում եմ շուրջ մեկ տարի և այս մեկ տարվա ընթացքում հասցրել եմ սովորել «Աղվես» և «Կրիա» ծրագրերը, հմտացել եմ 3D մոդելավորման և սքրեթչի մեջ։

Ձեռք բերված գիտելիքներդ և հմտութկուններդ երբևէ կիրառե՞լ ես ։

 -Այո ,վերջերս կար մի միցույթ «դիջիկոդ 2019», կրիա ծրագրով նախագծել էի երկրաչափական պատկերների կառուցում։ Իսկ ինչ վերաբերում է թիմային, աշխատանքի արդյունքում նախագծված ծրագրերին, ապա ասեմ, որ նախագծել ենք «Սերոբիկ» ռոբոտին, որը կարողանում է կատարել ուղղորդված շարժումներ, արգելքների դեպքում շրջանցում է դրանք և այլն։

Ասացիր, որ մասնակցել ես «Դիջիկոդ» ծրագրին, ի՞նչ էր այն իրենից ներկայացնում։

-Դա մրցույթ է։ Հայաստանի բոլոր այն կառույցները, որտեղ կա ռոբոտաշինության խմբակ, իրենց պատրաստած ծրագրերը ուղարկում են նշված և հատուկ մշակված կայքին, հետո ամենալավերը անցնում են եզրափակիչ, որտեղ ներկայացնում են իրենց ծրագրերը։ Վերջում ժյուրին որոշում է հաղթողին ու պարգևատրում։

 –Երբևէ մտածե՞լ ես ռոբոտաշինության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությունների բնագավառում հմտանալու և մասնագիտանալու մասին։

-Այո, հիմա էլ եմ մտածում, բայց որպես երկրորդ մասնագիտություն։ Ավելի շատ ուզում եմ կառավարում կամ տնտեսագիտություն սովորել։

Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտայիր նրանց, ովքեր առաջին քայլերն են անում ռոբոտաշինության ոլորտում։

– 1-ինը՝  եղեք աշխատասեր և ձգտեք գրեթե կատարելության։ Ես ինքս այս պահին ձգտում եմ դրան: 2-րդ՝ եղեք ինքնավստահ, եթե դուք հավատաք, որ դուք կստեղծեք հիանալի հավելված, ապա վստահ եղեք, որ դա կստացվի: Իսկ պրոդուկտն ինքնավստահ ներկայացնելն ամենագլխավոր մասն է։ 3-րդ՝ անընդհատ սովորեք, միշտ սովորեք։ Բոլորս էլ գիտենք, որ աշխարհն առաջ է գնում, իսկ եթե ուզում ենք հասնել հաջողության, ապա պետք է աշխարհին համընթաց քայլել (կամ առաջ անցնել)։ Անգամ ինչ-որ պրոյեկտի վրա աշխատելիս պետք է զուգընթաց սովորենք։ 4-րդ՝ հաճախակի շփվել իրենց ընտրած ոլորտի փորձառու մարդկանց հետ։ Իսկ վերջում հանգստանալ, վերջիվերջո օրգանիզմը աշխատող գործարան է, որը հանգստի ու դադարի կարիք ունի:

Մարիամ Ղազարյան

4-րդ կուրս

Կիսվել