ՎՃԱՐԻ´Ր ԱՌՈՂՋՈՒԹՅԱՄԲ

ՎՃԱՐԻ´Ր ԱՌՈՂՋՈՒԹՅԱՄԲ

942

Կատարյալ կազմվածքի մասին երազող մարդկանց բանաձևը, ըստ մասնագետների, մեկն է` հրաժարվել սննդից։

Շատ կանայք, սոցցանցերոմ տեսնելով հայտնի դերասանուհիների, մոդելների աչք շոյող լուսանկարները, իրենց առջև նպատակ են դնում նիհարել ամեն գնով՝ չգիտակցելով օրգանիզմին պատճառվող մեծ վնասները, որոնց մասին տարիներ շարունակ ահազանգում են մասնագետները։

Դիետոլոգ Զարուհի Կոջոյանի համոզամբ՝ մարդկանց՝ իրենք իրենց փոխելու ցանկությունն այնքան մեծ է լինում, որ նույնիսկ բժիշկների խորհուրդները ոչինչ չեն կարողանում փոխել.

«Աշխատանքային պրակտիկայումս բազմիցս  հանդիպել եմ մարդկանց, ովքեր, չունենալով ավելորդ քաշի խնդիր, դիմում են մեզ օգնություն ստանալու նպատակով: Սա, կարծում եմ, առաջին հերթին հոգեբանական բնույթի բարդույթ է, երբ մարդ չի կարողանում ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին կա:

 «Ինչպե՞ս նիհարել 5 օրում», «10 կիլոգրամ մեկ շաբաթում», համացանցում հաճախ հանդիպող նյութերի վերնագրեր են, որոնցում հիմնականում գովազդվում են սպիտակուցային դիետաները, որոնք մարդկանց ազատում են ոչ միայն խոստացված կիլոգրամերից, այլև օրգանիզմի կողմից պահանջված սպիտակուցներից, ածխաջրերից, վիտամիններից, որոնց կորուստը, ըստ մասնագետների, բացասական ազդեցություն է ունենում մարդու առողջական վիճակի վրա։

Բժիշկները փաստում են, որ սպիտակուցային դիետաներից առավել տուժում են մարդու երիկամներն ու հոդերը։ Հոգեբան Աննա Կոստանյանի կարծիքով՝ նիհարելու ցանկության մասին մտքերը հանգեցնում են որոշակի շեղման: Երբ մարդու գլխում շարունակ նույն միտքն է պտտվում, մեծանում է անորեքսիայի առաջացման վտանգը: Անորեքսիա՝ թվացյալ գիրություն նույնիսկ այն դեպքում, երբ մարդն ընդամենը 28 կիլոգրամ է կշռում։ Ըստ հոգեբանի՝ մարդուն այս կարգի որոշումներ կայացնել ստիպում է հասարակական կարծիքը, ինքնավստահության պակասը, սեփական անձը ու արտաքինն ընդունելու բարդույթը։ Նրա կարծիքով՝ ժամանակին կանգ առնելն ամենա բարդն է այս գործում։

«Նիհարելու ցանկություն ունեցող ոչ բոլոր մարդիկ են համարվում հոգեբանորեն բարդույթավորված, և ոչ բոլորին է սպառնում անորեքսիայի առաջացումը: Շեղումների առաջացման վտանգ չի լինում, եթե անձն իր ցանկությունը սևեռուն գաղափար չի դարձնում, լսում և ընդունում է մտերիմների կարծիքը»:

Դիետոլոգ Ջարուհին ընդունում է, որ ինքնագլուխ դիետաները հիմնականում վատ ազդեցություն են թողնում, սակայն պնդում է, որ դիետոլոգների օգնությամբ մարդիկ կարող են նիհարել առանց առողջությանը վնասելու։ Խորհուրդ է տալիս ուտել ամեն ինչ՝ քիչ քանակությամբ։ «Ոչ մի դիետոլոգ խորհուրդ չի տալիս կտրականապես հրաժարվել սննդից, ընդհակառակը, այս կամ այն ուտելիքի մեջ ճարպերի քանակը հաշվարկելուց հետո է որոշվում ընդունելու չափաբաժինները։ Ճարպերից բացառապես հրաժարվելը ևս ճիշտ չէ, քանի որ դրանց որոշակի չափաբաժինը պարզապես անհրաժեշտ է օրգանիզմին»:

Էլինա Ասատրյան

4-րդ կուրս

Կիսվել