«City of Smile» բարեգործական հիմնադրամը փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, «Քաղցկեղի իրազեկման» միջոցառում է կազմակերպել։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետի տիկին, «Citiy of Smile» բարեգործական հիմնադարամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։
Միջոցառման ժամանակ վաճառվում էին համարակալված կտրոններ, որոնց գնորդները մասնակցեցին վիճակահանությանը ու պատահականության սկզբունքով ընտրվեցին որպես հաղթողներ ու ստացան տարբեր ապրանքանիշների կողմից միջոցառմանը տրամադրված նվերներից։ Իսկ վաճառված կտրոնների, ինչպես նաև հայ դիզայներների ներկայացված իրերից ստացված հասույթը փոխանցնվեց հիմնադրամին՝ քաղցկեղի դեմ պայքարում ժիպտով հաղթելու համար։