«ԽՈՒՄԲԸ ՍՏԵՂԾԵԼԸ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԻՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ»․ ՍԵԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«ԽՈՒՄԲԸ ՍՏԵՂԾԵԼԸ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԻՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ»․ ՍԵԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

1027

Բրիտանացի գիտնական Հ. Էլիսը, ով ուսումնասիրում է սեռերի փոխհարաբերությունը, հայտնում է, որ պարը դա միմյանց հզոր ֆիզիոլոգիական իմպուլս հաղորդելու մի միջոց է: Իմ զրուցակիցը Սեդա Եղիազարյան է՝ «Bang Dance Ստւդիո»-ի հիմնադիրն  ու պարուսույցը։


Ինչպե՞ս որոշվեց ստեղծել խումբը և ստուդիոն։

-Շատերին հայտնի է, որ  ստուդիոն ստեղծել ենք երեք հոգով (“Black light” անդամներով)։ Երեքս շատ վաղ տարիքից պարել ենք նույն խմբում։ Ստուդիա բացելու միտքն առաջացավ այն ժամանակ, երբ մեր պարուսույցը գնաց երկրից, սակայն այդ ժամանակ դեռ բավականաչափ համարձակություն չունեինք ինքնուրույն ինչ-որ բան սկսելու։ 2017-թ․  Kpop Festival-ից հետո շատերը սկսեցին հետաքրքրվել մեր խմբով, և եղան առաջարկներ ստուդիո բացելու։ Այդպես բացեցինք մեր  BL Dance Studio-ն։ Հետագայում որոշ խնդիրների պատճառով  թիմի անդամներով առանձնացանք և շարունակեցինք մեր գործունեությունը առանձին։ Հիմա ստուդիոն ունի այլ անվանում՝ Bang Dance Studio, որը ղեկավարում եմ ես, նախկին անդամներից քչերն են մնացել։ Իսկ  Black light-ի մյուս երկու անդամները հիմա ևս շարունակում են պարել դուետով (խմբի անվանումը 2Fab):

-Խումբը ստեղծելիս ինչ որ խնդիրներ առաջացել ե՞ն
։

-Ամեն անգամ տարբեր դժվարություններ են եղել։Առաջին անգամ ամենամեծ խնդիրն այն էր, որ մենք չունեինք բավականին գումար ստուդիո վարձելու։ Ստիպված ենք եղել սկզբում հավաքել աշակերտների, հետո նոր վարձել ստուդիո։ Իսկ Bang-ի ստեղծման ժամանակ խնդիրն այն էր, որ միայնակ դժվար էր աշխատել մեծ խմբի հետ, քանի որ ունեի լուրջ առողջական խնդիրներ։

-Եղե՞լ է արդյոք այնպես, որ դժվարությունների պատճառով հիասթափվեք և որոշեք թողնել ամեն ինչ
։

-Լինում են պահեր, որ՝ այո։ Պահ է գալիս, որ այդքան աշխատելուց հոգնում ենք, բացի դրանից հիմնական հիասթափության պատճառը լինում են ոչ արդար մրցույթները։ Օրինակ՝ եղել է մրցույթ, որի ժամանակ ժյուրին անգամ պարողներին չէր նայում, այլ զբաղվում էր հեռախոսով ու հետո դնում էր ինչ որ անիմաստ գնահատական․ դա իրոք բարկացնում էր։

Խմբի ստեղծման պահից մինչև այսօր ինչպիսի՞ առաջընթաց կարելի է նկատել։

Առաջընթաց կարելի է նկատել մեր տարբեր տեսանյութերը դիտելուց։  Խումբը սկսել է ավելի համաչափ  պարել, անդամներն իրենք իրենց մոտ էլ են փոփոխություն զգում։ Կային երեխաներ, ովքեր առաջ ընդհանրապես շարժվել  չէին կարողանում, իսկ այժմ պարում են շատ լավ։ Նախկինում նրանք չէին կարողանում իրենց էմոցիաները  ցույց տալ պարի ընթացքում, իսկ հիմա ամենինչ այլ է։

-Եղե՞լ են այնպիսի նպատակներ ու երազանքներ, որոնք իրականացրել  եք խմբի միջոցով
։

Խումբն արդեն իսկ իմ կատարված երազանքներերից է։ Ինձ համար բեմում ելույթ ունենալը, մարդկանց ծափահարություններն ու լավ կարծիքները լսելը ամենալավ բանն է։ Ունեցել եմ նաև այլ երազանք՝ դառնալ դիզայնեռ։ Այդ պատճառով էլ մենք հունիսի 1-ից բացում ենք  Bang-ի օնլայն շոփը, որը իրոք շատերին է հիացնելու։

-Ներկա պահին ուն՞եք որևէ նպատակ խմբի հետ կապված
,  որ ցանկանում եք իրականացնել։

Երազանք ունեի նաև գնել երեք հարկանի շինություն, որի առաջին հարկը կլինի սրճարան, երկրորդ հարկը կարի արհեստանոց, երրորդ հարկը ստւդիո։ Այժմ այդ երազանքը դարձել է նպատակ, որը պատրաստվում եմ իրագործել մի քանի տարուց։ Ինչպես նաև ունենք նպատակ հաղթել այս տարվա Kpop Festival–ը և թիմով գնալ Հվ․ Կորեա։

– Bang Dance Studio-ն, ինչպես գիտենք, մասնակցել է տարբեր մրցույթների և կազմակերպել տարբեր ֆլեշմոբներ, իսկ առաջիկայում ինչպիսի՞ ծրագրեր ունեք, պատրաստվում ե՞ք կազմակերպել նոր ֆլեշմոբեր։

Ապրիլի  7-ին  ունեցանք  ֆլեշմոբ՝ կանանց և աղջիկների տոնին նվիրված, հետո հունիս ամսին անելու ենք հարավկորեական BTS խմբի 6-ամյակին նվիրված համերգ  (համագործակցելու ենք այլ թիմերի ու սոլո արտիստների հետ)։ Հուլիս ամսին նկարահանելու ենք մի քանի վիդեոներ այս տարվա  Kpop Festival–ի համար, ինչպես նաև ստեղծելու ենք մեր տեսահոլովակը (երգը, երաժշտությունը և պարային բեմադրությունը ամբողջությամբ մտածել ենք մենք)։ Օգոստոսին  հարավկորեական BlackPink  խմբի  3-ամյակին նվիրված ֆլեշմոբ ենք անելու (համագործակցելու ենք  NP գործակալության արտիստների հետ), հետո էլ մասնակցելու ենք Հայաստանի 10-րդ պարային օլիմպիադային։ Այլ պլաններ ևս կան, սակայն դրանց մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

Հարցազրույցը՝ Մերի Խաչատրյանի

2-րդ կուրս

Կիսվել