ԱՄՆ-Ը ԿԱՋԱԿՑԻ ԱՐՏԱՀԱՆՈՂ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ

ԱՄՆ-Ը ԿԱՋԱԿՑԻ ԱՐՏԱՀԱՆՈՂ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ

1474

Ինչպե՞ս օգնել այգեգործին, մեղվապահին, չրագործին ու պտուղ-բանջարեղեն արտահանող ֆերմերներին արտադրանքը շուկա հասցնելու առումով:

Ամերիկյան ֆինանսավորմամբ մեկնարկած նոր ծրագիրը 5 տարով է Հայաստանում, 3 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, որի ուղիղ կեսը, որպես դրամաշնորհ հատկացվելու է գյուղացիական տնտեսություններին, տարբեր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

RED NEO մեկնարկին մասնակցել է նաև Երևանում Վաշինգտոնի նոր դեսպան Լին Թրեյսին, նա արդեն հասցրել է տպավորվել մեր գինու և չրի բարձր համային որակներով, ինչպես նաև ֆերմերների ձեռնարկատիրական մոտեցմամբ:

Մեղր արտահանելու համար, պարզվում է, պայման կա, փեթակների քաղցր նեկտարը պետք է քամված լինի հատուկ ստանդարտի սարքերով: Նաև չրանոցի, ջերմոցի ու սառնարանի տեխնիկա ձեռք բերելու համար դրամաշնորհ կտան գյուղացիական տնտեսություններին,- հայտարարում են CARD հիմնադրամից: Միակ խնդիրը, որ բիզնեսը սկսնակ չլինի:

«Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ»  ծրագրի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը նշեց, որ այն ֆերմերները, որոնք իրենց միջոցներով արդեն իսկ որոշակի հիմք դրել են իրենց գործում, հնարավորություն կունենան առաջ գնալ, այս փոքր աջակցության միջոցով:

Աջակցությունը շահառուներին՝ լինելու է անվերադարձ գումար:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ասում է, որ ծնունդով ինքը կաթի մշակման ու անասնապահությամբ հայտնի Օհայե նահանգից է, և շատ լավ է պատկերացնում տնտեսության մեջ գյուղոլորտի դերը, այնպես որ, օգնելով հայկական բիզնեսին՝ վերացնել խոչնդոտները, ԱՄՆ կառավարությունն օգնում է Հայաստանի տնտեսական հեղափոխությանը:  

-Ես կարծում եմ, որ այս ծրագիրը կօգնի գյուղացիական տնտեսություններին հատապտղային բիզնեսից մինչև գինեգործության  ոլորտում իրացնել, արտահանել իրենց արտադրանքն ու շատ ավելի մեծ եկամուտներ ստանալ,-հավելեց Լին Թրեյսին:

-Տարիներ առաջ քչերն էին հավատում, բայց հենց CARD ի շնորհիվ Հայաստանը դարձավ այծի պանրի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող երկիր,- հիշեցին դահլիճում:

Հերթն այժմն հատապտղային բիզնեսից մինչև տնկարան ու ջերմոց ունեցող կոպերատիվների կայացմանն է:

Ծրագրի գործընկեր է ընտրվել Հայաստանի Ագրարային համալսարանը:

-Հնարավորություն կլինի արդեն գյուղմեքենաների  և սարքավորումների վերանորոգման և սպասարկման առումով համատեղ ծրագիր իրականացնել ,-  հավելեց Հայաստանի Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը:

Փաթեթն ունի նաև եղանակային ռիսկերի կանխատեսումից մինչև վնասատուների  դեմ պայքարի բաղաղդրիչ, կաշխատեն Հայաստանի 60 բնակավայրում, որտեղ էլ կտան ծրագրով նախատեսված 100 դրամաշնորհները:

Միայն 3 ամիս անց պարզ կլինի, թե որ գյուղերն են ընտրվել:

Արմենուհի Պետրոսյան

5-րդ կուրս

Կիսվել