ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՖԵՅՔ

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՖԵՅՔ

1327

Ֆեյսբուքի անբաժան մասն են կազմում այսպես կոչված անանուն կամ կեղծ անվանումներով հաշիվները` ֆեյքերը: Ֆեյսբուքի ղեկավարությունը սրանց դեմ պայքարում է անընդհատ: 2018 թվականի առաջին 3 ամսում Ֆեյսբուք ընկերությունը հեռացրել է 583 միլիոն կեղծ հաշիվ (https://www.cnet.com/news/facebook-deleted-583-million-fake-accounts-in-the-first-three-months-of-2018/): Ֆեյքերի լինելու կամ չլինելու հարցը իրար է բախում մարդու` երկու կողմում կանգնած հակադիր իրավունքները: Անանուն հանդես գալը  մարդու իրավունք է` ամրագրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Մյուս կողմում էլ այն է, որ մարդու խոսքի ազատության իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են այլոց իրավունքները: Բայց մյուս կողմից էլ անանուն էջերը սպառնալիքներ, հայհոյանքներ ու զրպարտություններ տարածող թիվ 1 օբյեկտներն են դարձել: Սրանց դեմ պայքարն օրակարգային է դարձել ողջ աշխարհում, սակայն այն այդքան էլ հեշտ լուծելի չի կարող լինել, ինչպես դա թվում է առաջին հայացքից:

Հայաստանում ֆեյքերի դեմ պայքարը հասավ վարչապետի մակարդակի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյքերի դեմ պայքարելու հանձնարարական տվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին: Հանձնարարականից անմիջապես հետո թեման ակտիվորեն քննարկվեց տարբեր հարթակներում: Անանուն օգտատերերի դեմ պայքարի թեմային անդրադարձավ մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանը[1]: Ըստ նրա, որպես փակ կառույց, ԱԱԾ-ն այս հարցում ներգրավվածություն ունենալ չի կարող: Մարդն ունի առցանց հարթակում անանուն մնալու իրավունք: Այլ հարց է, թե անանուն մարդու գրառումը ինչ է պարունակում, օրինակ՝ սպառնալիք, բռնության կոչեր և այլն:

Ֆեյքերի  դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը  անընդունելի է համարում: Նա ևս առաջ է բերում այն փաստը, որ անանուն կամ կեղծանունով  հանդես գալը  մարդու խոսքի ազատության և անձնական կյանքի գաղտնիության իրավունքի բաղկացուցիչ մասն է: «Պետք է պայքարն արվի օրենքով, ունենա օրինական նպատակ և անհրաժեշտ լինի ժողովրդադավարական հասարակությանը, ինչպես սահմանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»:

Ինչպես է աշխարհը պայքարում սրանց դեմ.

Չինաստանում սոցիալական ցանցերում Ֆեյք գրանցել հնարավոր չէ, իսկ այն ցանցերը, որտեղ դա անելը հանարվոր է, այս երկրում ուղղակի փակված են, որոնց մեջ է մտնում նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցը: Բելառուս Բանգլադեշ, Կորեա, Ռուսաստան. սրանք այն երկրներն են, որոնք որդեգրել են Ֆեյքերի դեմ պայքարի կոշտ քաղաքականություն, ընդուպ մինչև պատասխանատվության ենթարկել: Ավելի ժողովրդավար երկրներում, ինչպիսիք են Կանադան, Բելգիան, Ավստրալիան, Եվրամիության երկրները, առավել շատ նախընտրում են բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու մեթոդները:

Ցավոք, Հայաստանում չունենք օրենսդրական կարգավորումներ անանուն օգտատերերի համար, բայց ապատեղեկատվություն, զրպարտություն, սպառնալիք ու մանիպուլիացիա պարունակող տեղեկատվությունը տարածելու դեպքում օրեսնդրությունը թույլ է տալիս կիարառել համապատասխան իրավական գործողություններ:  Ոլորտի մասնագետրերը ցավով են նշում, որ ֆեյքերի դեմ պայքարի խնդրի համար լավագույն լուծումներ դեռ չեն գտնվել: Միակ ողջամիտ քայլը, որ այս պահին կարող է անել կառավարությունը, դա հասարակությանը կրթելու գործընթացի մեկնարկն է: Հասարակության մեդիագրագետ սպառող դարձնելը կարող է ունենալ դրական միտումներ:

Լուսինե Ղազարյան

5-րդ կուրս


Կիսվել