ԵԹԵ ԿԱ ՆՊԱՏԱԿ, ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ

ԵԹԵ ԿԱ ՆՊԱՏԱԿ, ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ

1288

Գոյություն ունեն սպորտի հարյուրավոր տեսակներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել թիմային և անհատական։ Հայաստանում ավելի մեծ զարգացում ունի անհատական սպորտը, օրինակ՝ ըմբշամարտը։ Հայ ըմբիշներն իրենց հաղթանակներով ապացուցում են, որ Հայաստանը լավագույնն է մարզիկների առումով։ Դրա վառ ապացույցն է վերջերս Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ 19 -ամյա ըմբիշ Արսեն Հարությունյանը, առաջին անգամ մասնակցելով մեծահասակների առաջնությանը, գրավեց առաջին հորիզոնականը։ Արսեն Հարությունյանը վրացի ըմբիշի նկատմամբ 17-11 հաշվով հաղթանակ տարավ։ Հարցազրույցներից մեկում ասել է, որ մարզիչներին խոստացել էր, որ  անպայման հաղթանակ է բերելու։

Արսենի խոսքով սկզբում ոչինչ չէր գիտակցում։ Ուրախությունն  ու հուզմունքը  խառնվել էին իրար։ Արսենը սիրով պատասխանեց մեր հարցերին։

-Լարվածություն կար, բայց դա միայն կխանգարեր ինձ։ Ես չէի կարող մարզիչներիս հուղախաբ անել, իսկ լարվածությունը խանգարող հանգամանք է։

Արսենի համար սպորտը մի ուրիշ աշխարհ է, առանց որի հնարավոր չէ։

-Չեմ պատկերացնում ինձ սպորտից դուրս։ Երբ ունես երազանք, պետք է գնաս երազանքիդ հետքերով։

Ըստ ըմբիշի՝ երիտասարդների և մեծահասակների կազմերի մեջ կա տարբերություն։

-Տարբերությունը շատ մեծ է։ Մեծերի մեջ  բոլորն արդեն փորձառու են, ամեն հնարք չես կաորղ կիրառել։ Տարբեր է նաև հոգեբանությունը։

Հաղթանակի զգացողությունը մարզիկը չկարողացավ բառերով նկարագրել։

-Այդ զգացողությունը խոսքերով հնարավոր չէ նկարագրել։ Հուզմունքն այնքան շատ է լինում, որ արցունքներն էլ երբեմն չի լինում թաքցնել։ Երբ տեսնում ես՝ ինչպես է հնչում երկրիդ հիմնը, և բարձրանում դրոշը, դա քեզ համար դառնում է ավելի պարատվորեցնող։

Երբեմն ինձ հարցնում են, եթե որևե մեդալ չկարողանամ նվաճել, ինչպես կզգամ ինձ։ Չեմ հասկանում այդ հարցի իմաստը, քանի որ ինձ համար, եթե կա նպատակ, ուրեմն կա պայքար։

Արսենի խոսքով՝ սկզբում վախ եղել է,  բայց մարզիչների, ընտանիքի անդամների, ընկերների քաջալերանքի շնորհիվ կարողացել է հավաքել իրեն և պատվով դուրս գալ գոտեմարտի։

-Շատ էի վախենում։ Անընդհատ մտածում էի, թե ինչպես կլինի։ Ամբողջ  օրը մարզվում էի։ Աշխատում էի ուրիշ գործերով չզբաղվել, կենտրոնանալ միայն մարզումների վրա։ Ինձ շատ քաջալերեցին շրջապատիս մարդիկ, նրաց դրական խոսքերն իրոք հույս տվեցին ինձ։

19-ամյա ըմբիշն իր գործին մոտենում է մեծ պատասխանատվությամբ։ Նա գիտակցում է, որ հաղթանակը միայն իրենը չէ։

Անի Քեշիշյան

4-րդ կուրս

Կիսվել