ԱՊԱԳԱ ՆԿԱՐԻՉԸ

ԱՊԱԳԱ ՆԿԱՐԻՉԸ

929

Հայաստանում դեռահասների շրջանում բավականին մեծ տարածում ունի սերը դեպի նկարչությունը։ Կան երիտասարդներ, ովքեր նկարում են միայն ազատ ժամանակ, այսինքն՝ սիրողական, կան նաև երիտասարդներ, ովքեր նկարչությունը ընտրում են որպես մասնագիտություն։

Երևանի՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում սովորեւմ են բազմաթիվ տաղանդաշատ երեխաներ, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց վրձնի։ Այցելելով քոլեջ՝ զրուցեցի քոլեջի՝ գեղանկարչություն բաժնի ուսանողուհիներից մեկի՝ Շուշան Գևորգյանի հետ, ով պատմեց բնորդի ընտրության, նկարչական իր ոճի և այլնի մասին։

-Քոլեջում կան բնորդներ, բայց մենք ինքներս կարող ենք ընտրել նրան, ում ցանկանում ենք։ Մոտավորապես մեկ ամիս նկարում ենք մեկ բնորդի՝ մերկ կամ շորերով։ Հաճախ կոմպոզիցիաներ ենք անում մեր մտքերը կամ գնում ենք էտյուդների քաղաքից դուրս։ Շուշանը պատմեց նաև, թե ինչ ոճերում է նախընտրում ստեղծագործել․

-Նախընտրում եմ ազատ ոճը։ Տվյալ պահին ինչ անցնի մտքովս, դա նկարում եմ։ Գեղանկարչուհին հիմնականում ստեղծագործում է քոլեջում, որտեղ կան անհրաժեշտ պայմաններ, նկարում է նաև տանը․

-Արվեստանոց չունեմ, տանն եմ նկարում, հիմնականում իմ սենյակում, բայց ունեմ  նպատակ` արվեստանոց վարձելու, որովհետև պետք է գալու ինձ հետագայում։

Շուշանի խոսքով` ներկերն ու վրձինները շատ թանկ արժեն։ Կրթաթոշակը շատ չէ, չի բավականացնում։

Խոսելով հետագա պլանների մասին՝ Շուշան նշեց, որ չի ցանկանում փոխել մասնագիտությունը և քոլեջն ավարտելուց հետո ցամկանում է ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինտիտուտ՝ բեմանկարչության բաժինը, որպեսզի խորացնի և ավելի շատ փորձ ձեռք բերի այս ոլորտում։

Անի Քեշիշյան

4-րդ կուրս

Կիսվել