Գրիգոր Հարությունյանը սովորել է Երևանի պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ավարտելով ուսումը բարձր առաջադիմությամբ և գերազանց գիտելիքներով՝ նա այժմ աշխատում է իր մասնագիտությամբ:
–Ինչո՞ւ ընտրեցիք լրագրության ֆակուլտետը:
-Լրագրության ֆակուլտետն ընտրեցի՝ համոզմամբ, որ երազանքների մասնագիտությունը յուրացնելու համար բարձրագույն կրթություն է պետք:
-Սովորելու ընթացքում աշխատելու ցանկություն եղե՞լ է:
-Ուսման ընթացքում հասկացա, որ լրագրությունը միայն ուսանողական նստարանին դասավանդվող տեսականը չէ: Իմ կարծիքով՝ հայաստանյան իրականության մեջ նաև գործնականն էլ է պետք լավ լրագրող դառնալու համար:
-Ի՞նչ տվեց համալսարանը:
-Գիտելիքի առումով համալսարանն ամեն ինչ տալիս է, սակայն ոչ բոլորն են ընկալում. լսում եմ տարբեր կարծիքներ: Կարևոր է, որպեսզի տվյալ փուլը բաց չթողնես, վերցնես առավելագույն գիտելիքներ, որպեսզի հետո չափսոսաս:
-Ե՞րբ սկսեցիք աշխատել:
-Հենց առաջին կուրսից փորձեցի ուսումը համատեղել մասնագիտական աշխատանքի հետ: Նախ մարզային հեռուստատեսությունում, հետո՝ հանրային ռադիոյում: Բուհն ավարտելուց հետո շարունակեցի մասնագիտական աշխատանքը ևս մի քանի հեռուստաընկերությունների լրատվական բաժիներում՝ Արմնյուզ, Ա-թիվի: Հիմա հանրային հեռուստաընկերության լրատվականում բաժնում եմ: Մասնագիտական առաջընթացի համար յուրաքանչյուր մարդ նախ ճիշտ ընտրություն պետք է կատարի: Ինձ համար կարևորը՝ ոլորտում մասնագետների հետ աշխատելն է ու նրանցից սովորելը: Դրա համար էլ հաճախակի փոփոխում եմ աշխատավայրս:
-Ի՞նչ խորհուրդ կտայիք ապագա լրագրողներին:
-Ապագա լրագրողներին հորդորում եմ բաց չթողնել ոչ մի հնարավորություն մասնագիտական կրթություն ստանալու տարիերին: Համալսարանից զատ մասնակցել տարբեր կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների:
Հարցազրույցը՝ Սոնյա Սարգսյանի
4-րդ կուրս