Երեխաների դաստիարակությունը ամենանուրբ, լուրջ, պատասխանատու, սակայն միևնույն ժամանակ հիմախնդիր համարվող հարցերից է։ Այն անընդհատ գործընթաց է, որին տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն։ Ի՞նչ անել, ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխաներին։ Այս հարցերի պատասխանը փորձեցինք պարզել հոգեբան Լիա Բախշյանից։
– Դուք Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ երեխա դաստիարակելու համար նախ պետք է ճիշտ ծնող դաստիարակվել։ Հաճախ նույնիսկ ծնողները չեն կարողանում ճիշտ ուղու վրա դնել իրենց երեխաներին։ Սա մեր իրականության հիմնախնդիրներից մեկն է։
-Երբ մարդիկ ցանկանում են ամուսնանալ, նրանք պետք է հասկանան, թե ինչ է ընտանիքը, ինչ է ամուսնական զույգը, նրանք պետք է ավելի պատրաստակամ լինեն երեխա ունենալու և ճիշտ դաստիարակելու հարցում։ Այսինքն՝ պետք է կարողանան կառավարել իրենց հույզերն ու էմոցիաները։
-Երեխաներ կան, որոնց դաստիարակելը ավելի դժվար է, օրինակ՝ քմահաճ երեխաները։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում։
-Երեխաները նախ և առաջ իրենց ծնողների սխալ դաստիարակության պատճառով են դառնում քմահաճ։ Ի սկզբանե նրանք չեն մերժում երեխային ոչ մի հարցում, հետո պահանջում են և փորձում արգելքներ սահմանել։ Այս ժամանակ երեխան դառնում է ավելի քմահաճ, փորձում է իր «ես»-ը, իր կամքը առաջ տանել։ Նման դեպքերում կարելի է ընկերական հարաբերություններ հաստատել երեխայի հետ, ավելի անմիջական հաղորդակցություն ստեղծել ։
-Հիպերակտիվ և ինքնամփոփ երեխաների հետ ինչպե՞ս վարվի ծնողը, եթե ֆինանսական կարգավիճը թույլ չի տալիս դիմել հոգեբանի:
-Նման դեպքերում ես միշտ իմ ծնողներին առաջարկել եմ, որպեսզի երեխաներին զբաղվածության կենտրոններ տանեն, դրանք շատ օգնում են թե՛ հիպերակտիվներին, թե՛ ինքնափոփներին։ Այսինքն հիպերակտիվը իր էներգիան վատնում է խմբակներում (օր՝ պարի խմբակներում, մարմնամարզական խմբակներում և այլն)։ Նույնը ինքնամփոփ երեխաների դեպքում, նրանք բացվում են, շրջապատ են ներգրավվում և շփումը ավելի է կատարելագործվում։
-Ագրեսիվ վարքը ինչպե՞ս կարող է ազդել դաստիարակության վրա։
-Սա նույնպես կարող է ազդել երեխայի հոգեբանության վրա, այսինքն, եթե ծնողները ագրեսիվ են, ընտանիքում կա կռիվ, կոնֆլիկտներ, երեխան կարող է դառնալ հիպերակտիվ կամ ինքնամփոփ։ Սրանք երեխայի համար նախապաշտպանական գործոններ են հանդիսանում։
– Հեռուստատեսությունը ևս անդրադառնում է երեխայի արժեհամակարգի ձևավորման վրա․ ինչպե՞ս կդաստիարակի հեռուստատեսությունը երեխային, երբ նա ամեն օր էկրանից տեսնում է ոչ լիարժեք ընտանիքի պատկեր։
– Մարդու զարգացումը տեղի է ունենում երեք ձևով՝ վիզուալ, աուդիալ, կինեսթետիկ։ Վիզուալը և աուդիալը կատարվում են TV-ի միջոցով, այսինքն, եթե TV-ում կան որոշակի սերիալներ, հաղորդումներ, որտեղ լսվում են հայհոյանքներ, կամ ոչ պատշաճ խոսքեր, սա ազդում է նրանց ընկալունակության վրա, նրանք ավելի շուտ են ընկալում բացասականը, քան դրականը։ Օրինակ, եթե հաղորդման ընթացքում հայրիկը բղավում է մայրիկի վրա, կամ հակառակը, երեխաների մոտ զարգանում է տեսակետ, որ իրենց տանն էլ հայրիկը պետք է բղավի մայրիկի վրա։ Նման հաղորդումները փչացնում են երեխայի ուղեղը, միտքը։
-Կա՞ ինչ-որ խորհուրդ, որ կցանկանայիք ավելացնել թեմայի շուրջ։
-Թեմայի շուրջ կցանկանայի ավելացնել միայն, որ մեր ծնողները պետք է ավելի շատ հետաքրքրվող լինեն, և ոչ միայն ծնողները, այլև հասուն մարդիկ, ովքեր ընտանիք ունեն, կամ ցանկանում են ունենալ։ Խնդրի դեպքում անպայման դիմեն հոգեբանի օգնությանը և խնդիրներին ու անհարթույթյուններին լուծում տան։
Հարցազրույցը՝ Գոհար Հովսեփյանի
2-րդ կուրս