ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՓՈՔՐԻԿ ԳՅՈՒՂԸ

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՓՈՔՐԻԿ ԳՅՈՒՂԸ

2329

Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղը համարվում է սահմանամերձ գյուղ։ Այն հակառակորդից հեռու է ընդամենը 5 կիլոմետրով։ Գյուղում ապրում եմ 150 հոգի, որոնց մեծամասնությունը տարեց մարդիկ։ Համայնքի ղեկավարի խոսքով` գյուղում մինչև 1989 թվականը ապրել են ադրբեջանցիները։ 89-ին գյուղը վերաբնակեցվել է փախստականներով։ Այսօր գյուղում մեկ տասնյակ պայմանագրային զինծառայողներ են ապրում, իսկ բնակչության հիմնական գործը անասնապահությունը և հողագործությունը է։ Իսկ թե ինչու է գյուղը վերանվավել Կախակն՝ համայնքի ղեկավարը պարզաբանում է.

-Առաջ Սովետքենդ էր կոչվում, իսկ հիմա՝ Կախակն, այսինքն՝ կախված ակնաղբյուր, քանի որ գյուղում առկա է շատ ջրվեժներ։

Անդրանիկ Այվազյանը դպրոցի նախնական պատրաստություն առարկայի ուսուցիչն է։ Պահեստազորի սպան Մեծ Մասրիկ գյուղից է, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը ավարտելուց հետո եռամսյա սպայական դասընթացներ է անցել, ստացել լեյտենանտի կոչում և որոշ ժամանակ ծառայել հայկական բանակում։ Այսօր ձեռք բերված փորձը և զինվորական տարիներին յուրացրած գիտելիքները երիտասարդ սերնդին փոխանցելու հերթն է։ Նա հավաստիացնում է՝ երեխաները տիրապետում են զենքին և հարկ եղած դեպքում կարող են պաշտպանվել։

Գագիկը՝ նրա հայրը և երկու եղբայրները պայմանագրային զինծառայողներ են և ազատ ընթացքում փորձում են ավարտին հասցնել տան գործը։ Գարուն է անելու, գործ շատ կա, նախ և առաջ հողն է պետք մշակել, հետո՝ մնացածը։ Գագիկը երեք անչափահաս երեխաների հայր է, 2000 թվականին եկել է բանակից ու ընտրել պայմանագրայինի գործը։

-Մեր պոստերն են, մենք պիտի պահենք, ուրիշ ո՞վ պահի: Մեզնից լավ մեր երեխեքին ո՞վ պիտի տիրություն անի։

Նախ հայրը, ինքը ու միջնեկ եղբայրն են պայմանագրային դարձել, ավագը՝ Հայկը, ավելի ուշ ընտրեց պայմանգրայինի գործը։

-Ես ապրիլի 2-ին եմ տվել թղթերս։ Էտ ժամանակ որոշելու ու մտածելու բան չկար։

2016 թվականի ապրիլյան քառօրյան է ստիպել նրան, արտագնա աշխատանքի է եղել, վերադարձել է հայրենիք ու առանց մտածելու գործերը հանձնել զինկոմիսարիատ։                                                                                              

Նաիրա Վաթյան

5-րդ կուրս

Կիսվել