ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՐԳՉՈՒՀԻ ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՐԳՉՈՒՀԻ ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ

2270

-Ինչու՞ հենց հոգևոր երգչուհի:

-Այդ «տիտղոսը» ինձ շնորհել է իմ լսարանը, քանի որ իմ երգացանկում գերակշռող մասը հենց հոգևոր երգեր են։ Իմ կոչումը և նպատակը Ավետարանի բարի լուրը մարդկանց հասցնելն է, և քանի որ Աստծուց ունեմ պարգև` երաժշտական տաղանդ, դա ես անում եմ երաժշտության միջոցով։

-Ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը:

-Աղոթք + աշխատանք։

-Հայտնի լինել նշանակում է…

-Նշանակում է լինել ավելորդ ուշադրության կենտրոնում,nլինել մարդ,nում ամեն քայլը հանրային քննարկման է ենթարկվում։ Ես փորձում եմ հայտնիությամբ շատ չտարվել, պարզապես անել այն, ինչ սիրում եմ անել, լինել լավ օրինակ։

-Ո՞րն է լավ երգչի կերպարի հիմնական բաղադրիչը:

-Առաջին հերթին անկեղծությունն ու պարզությունը։ Պետք է հավատարիմ մնաս քո տեսակին, կերպարին։ Մյուս կարևոր բանը երգերի ճիշտ ընտրությունն է` հաշվի առնելով քո ձայնի առանձնահատկություններն ու հնարավորությունը։

-Եթե Ձեր երգարվեստը համեմատեք բնության որևէ երևույթի հետ, ինչի՞ նման կլիներ:

-Այն երբեմն նման է քամու, որը մեղմ շոյում է մարդու սիրտը ու զովացնում այն, երբեմն էլ անձրևի է նման, որը հեղեղում է մարդու սրտի ամայացած անկյուններն ու ծաղկեցնում դրանք` հույսի, սիրո ու հավատի ծիլեր տալով։

-Ո՞ր դեպքում կհրաժարվեք երգելուց

-Միայն այն դեպքում, երբ իմ երգերը դադարեն բարի պտուղներ տալ, եթե կորցնեն իրենց դրական ազդեցությունը և ես հասկանամ, որ այլևս չեմ ուզում երգել։

Հարցազրույցը՝ Լիլիթ Հովսեփյանի

2-րդ կուրս

Կիսվել