«ԱՐՄԱԹԸ» ԾԱՂԿՈՒՄ Է

«ԱՐՄԱԹԸ» ԾԱՂԿՈՒՄ Է

1690

«Արմաթ» լաբորատորիաները մեկ քայլով առաջ են անցնում: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախատեսում է ստեղծել անօդաչու սարքերի լաբորատորիաներ:

Մեր երկրի  275  «Արմաթ» լաբորատորիաներում մոտ յոթ հազար երեխա սովորում է ռոբոտներ ստեղծել: Այդ լաբորատորիաներից քսաներկուսը գտնվում են Սյունիքում:

«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի»  բիզնես-համաժողովի ժամանակ  ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն առաջարկեց մնացած 117 դպրոցներում էլ «Արմաթ» լաբորատորիաներ բացել: Այստեղ բանակի համար կապահովեն մոտ հազար օպերատորներ․ հաշվարկներն արդեն պատրաստ են:

-Մեր բանակին շուտով տարեկան մոտ երկու հազար անօդաչու թռչող սարքի օպերատոր է պետք գալու, իսկ տեխնոաշխատուժ ստեղծելու մեթոդը կրթությունն է, – նշեց Կարեն Վարդանյանը:

Բանակ գնալուց առաջ, տղաները պետք է կարողանանլավ անօդաչու սարքերից գլուխ հանել: Հաջորդ քայլն՝ իրական դպրոցն է, երբ մի հարկում IT  ընկերությունն է, մյուսում՝ դպրոցը․երեխաները տեղում սովորում են խնդիրներ լուծել:

Նախատեսվում է մոտ 150 նոր ձեռնարկություն  ստեղծել մարզերի տեխնոպարկերում:

Հունվարից ծրագիրը ներկայացվել է կառավարությանը․սպասում են պատասխանին: Սյունիքում, վերջերս,  25 նոր հուշագիր ստորագրվեց  նոր «Արմաթ» լաբորատորիա բացելու մասին:
Արմենուհի Պետրոսյան
5-րդ կուրս

Կիսվել