ՀԱՄԱԿԱՐԳԻՉ․ ԼԱ՞Վ, ԹԵ՞ ՎԱՏ «ԲԱՐԵԿԱՄ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԱՄԱԿԱՐԳԻՉ․ ԼԱ՞Վ, ԹԵ՞ ՎԱՏ «ԲԱՐԵԿԱՄ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1974

«Երեխաս  համակարգչով կլանված դիտում  է  տարբեր տեսակի հոլովակներ, մուլտֆիլմեր, անգամ ուշադրություն չի դարձնում, թե ինչպես մի տեսանյութը փոխվեց մյուսով»։ Սրանք 5-ամյա համակարգչային կախվածությունից և ճառագայթումից։      

Երկար ժամանակ համակարգչի առջև նստելը, պլանշետով մուլտֆիլմեր կամ տարբեր հոլովակներ դիտելը կարող են ֆիզիկական ու հոգեբանական խնդիրներ առաջացնել երեխաների մոտ։   

-Համակարգչային խաղերի, հոլովակների ազդեցության մասին բազում հետազոտություններ են կատարվել վերջին տարիներին։ Տեսակետ կա, որ դրանք ազդում են երեխայի վրա, սահմանափակում նրա շփումը հասարակության, միջավայրի, հասակակիցների հետ։ Կա նաև հակառակ պնդումը․ համակարգչային գիտելիքները դրական ազդեցություն են թողնում երեխաների վրա, օգնում են  տնային աշխատանքը կամ դպրոցական առաջադրանքները կատարելու, ոչ ավել քան մոտ 1 ժամ կամ մի փոքր ավելին,- ասում է հոգեբան Մարիամ Նազարյանը։

Շատ երեխաներ փորձում են նմանակել մուլտհերոսին կամ խաղի հերոսին։ Ժամանակակից շատ խաղեր կան, որտեղ շեշտը դրված է «չար» հերոսի վրա, ով կոտրում կամ վնաս է հասցնում ինչ-որ մեկին։ Հոգեբանի խոսքով, եթե ծնողները երեխաներին թույլ են տալիս խաղալ համակարգչային խաղեր, ապա նրանք պետք է ուսումնասիրեն այդ խաղերի կառուցվածքը, հասկանան՝ խաղը ունի արդյոք կրթական կամ ժամանցային նշանակություն։

Երեխաներին կտրել որևէ գործողությունից, կարելի է միայն այն դեպքում, եթե դրանք փոխարինվում են մեկ այլ՝ ավելի օգտակար ու հետաքրքիր գործողությամբ։     

    
Աննա Վասիլյան
5-րդ կուրս

Կիսվել