ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

2079

Համացանցում վիրավորանքներն ու զրպարտությունները ոչ միայն բացասական երևույթ և տհաճություն են առաջացնում, այլև վնասում են անձի հեղինակությունն ու բարի անունը։

Վիրավորանքն ու զրպարտությունը համացանցում տարածվում են մեծ արագությամբ, այն անկառավարելի է, քանի որ համացանցը գրաքննության ենթակա չէ։

Դատարան դիմելը կարող է լինել ինչպես պատվի, արժանապատվության, գործարար համբավի, պաշտպանության և բարոյական վնասի փոխհատուցման հայցով, այնպես էլ՝ զրպարտության կամ վիրավորանքի համար մասնավոր մեղադրանքի գործը վարույթ ընդունելու մասին հայտարարությամբ:

Առաջին դեպքում կարող է տեղի ունենալ պատասխանատվություն՝ դատարանի կողմից որոշակի գումար վճարելու պարտավորության տեսքով։ Երկրորդ դեպքում խոսքը վերաբերում է անձին հանցագործության (զրպարտություն կամ վիրավորանք) կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելուն։

Մարդու պատիվը, արժանապատվությունը և հեղինակությունը պահպանվում են ոչ միայն ՀՀ Քրեական օրենսգրքի նորմերով, այլև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերով:

Անձի արժանապատվությունը, պատիվն ու բարի անունը, գործարար համբավը մեր օրենսդիրի կողմից տրվել են քաղաքացուն ծննդյան պահից և այն համարվում է անձնական ոչ գույքային իրավունք, որևէ ձևով անօտարելի և անփոխանցելի:

Այդ իրավունքները գույքային չեն․այսինքն, ըստ էության, չունեն դրամական գնահատական, նյութական համարժեքություն, սակայն այլ անձանց կողմից դրանց խախտումը կարող է մարդուն բարոյական վնաս պատճառել, այսինքն ՝ ֆիզիկական և բարոյական տառապանքներ, որն էլ իր հերթին դատարանի որոշմամբ կարող է փոխհատուցվել դրամով։

Համացանցի զարգացման հետ մեկտեղ հաճախակի են դարձել հանցագործություններ կատարելու դեպքերը ։  Նրանց թվում են խարդախությունը, ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերը, ատելության կամ թշնամանքի արտահայտումը, ինչպես նաև մարդկային արժանապատվության նվաստացումը, զրպարտությունը, վիրավորանքը և այլն ։

Համացանցի միջոցով իրականացվող հանցագործությունների թվի ավելացումը բացատրվում է դրա օգտագործման հասանելիությամբ, պարզությամբ և լայն ընդգրկվածությամբ, այսինքն ՝ որևէ պետական սահմանի բացակայությամբ (ընդգրկվում է գրեթե ողջ աշխարհը)։ Ընդ որում, մեծ չեն հանցագործին բռնելու հնարավորությունները: Բացի այդ, համացանցը տեղեկատվության արագ տարածման առավել հարմար և մատչելի միջոցն է: Նշված բնութագրերը հանցագործների համար բացահայտում են իրենց նպատակների համար գլոբալ ցանցերի օգտագործման նոր հնարավորություններ:

Վիրավորանքն ու զրպարտությունը տարբերվում են նրանով որ ի տարբերություն զրպարտության, վիրավորանքի համար անհրաժեշտ է ցույց տալ դիտավորության առկայություն։ Դիտավորության առկայությունը հիմնավորվում է միայն փաստերով, առաջին հերթին անձի կոնկրետ գործողություններով կամ հայտարարություններով, որոնք նախորդել կամ հաջորդել են վիճահարույց հրապարակմանը։

Զրպարտությունը, որպես կանոն, մատնանշում է գործողություն, իսկ վիրավորանքը՝ հատկանիշ, պիտակ։ Օրինակ, եթե որևէ մեկը հայտարարում է, որ մեկ այլ անձ գողացել է իր գրիչը կամ թմրանյութ է վաճառում, ապա դա զրպարտող բնույթի հայտարարություն է (մատնանշում է գործողություն), իսկ եթե հայտարարում է, որ այդ անձը գող է, դա վիրավորանք է (պիտակ, գնահատական):

Կարևոր է հասկանալ, որ ոչ բոլոր կեղծ տեղեկություններն են համարվում  զրպարտություն:  Զրպարտությունը դիտավորյալ կեղծ տեղեկություն է, ինչպես նաև այդ տեղեկատվության կանխամտածված տարածումը, օբյեկտի պատվի, արժանապատվության և գործարար համբավի ոտնձգությունը: Կեղծ հրապարակումը ևս պետք է պարունակի կոնկրետ փաստեր, այլ ոչ թե գնահատականներ: Բացի դրանից, հրապարակումը պետք է պարունակի ոչ միայն սուտ, այլև տեղեկատվություն, որը խախտում է հեղինակությունը որպես օրինապահ քաղաքացի: Այս դեպքում, սուբյեկտը կարող է պատժվել օրենքի համապատասխան։

Մարդկանց մեծամասնությունը հետաքրքրված է սկանդալներով և բուռն քննարկման առիթ դարձած տեղեկատվությամբ։ Շատ լրատվամիջոցներ, հիմք ընդունելով այս հանգամանքը, աղավաղում են տեղեկատվությունը, թույլ տալիս նաև պիտակավորումներ։

Հարկ է նշել, որ հանցագործության այդ երկու տարրերն առանձնանում են այնպիսի չափորոշիչով, ինչպիսին է տարածման մեթոդը, այսինքն՝ երբ զրպարտություն կամ վիրավորանք պարունակվում է հրապարակային ելույթում, որը հրապարակայնորեն դրսևորվում է ստեղծագործության մեջ կամ լրատվամիջոցներում:

 Համապատասխանաբար, օրենքով նախատեսված է ավելի խիստ պատիժ նման հանցագործություններ կատարելու համար ։  Դա բացատրվում է ավելի շատ հանրային վտանգով, քանի որ տարածվող տեղեկությունները հայտնի կդառնան մեծ թվով անձանց, և տուժողի պատիվն ու արժանապատվության հետագա վերականգնումը շատ ավելի դժվար կլինի։

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087․1- ի  երրորդ մասով՝  «Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը» ։

 Նույն հոդվածի 8- րդ կետի համաձայն՝ զրպարտության դեպքում անձը դատական կարգով կարող է պահանջել «կա՛մ հերքում, կա՛մ նյութական վնասի փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 2000- ապատիկի չափով»։

Դիանա Ճաղարյան, 5-րդ կուրս

Կիսվել