«Ամենախելացին» հեռուստատեսային ինտելեկտուալ խաղ է: Բրիտանական «Brainiest» հեռուստատեսային նախագծի ամենատարածված ձևերից մեկն է: Հայաստանում այս ինտելեկտուալ խաղը ամենասիրելիներից է: Այս հարցազրույցների շարքով կանդրադառնանք հեղինակավոր նախագծի մասնակիցներին: Մեր առաջին զրուցակիցն է Սուսաննա Ղազոյանը:
1.Սուսաննա, ինչպե ՞ս որոշեցիք մասնակցել «Ամենախելացին» նախագծին:
-Օյ, չեմ հիշում: Կարծեմ ուզում էի կյանքիս հետ ինչ-որ հետաքրքիր բան անել:
2.Ի ՞նչ տվեց այս նախագիծը Ձեզ:
-Իմացա ու տեսա, թե ինչ է թաքնված հեռուստատեսության էդքան սիրուն ու «կատարյալ» թվացող էկրանի հետևում:
3.Ո ՞րն է նախագծի ընթացքում Ձեր ունեցած ամենամեծ ձեռքբերումը:
-Շապիկը (ծիծաղում) է, կատակեցի․ ծանոթությունները:
4.Մասնակիցների հետ ի ՞նչ հարաբերությունների մեջ էիք նախագծի ընթացքում և դրանից հետո:
-Կստեմ, եթե ասեմ, որ բացառապես բոլորի հետ շփվում էի, բայց շատ լավ ընկերներ ունեցա, որոնք իրենց առանձին տեղն ունեն իմ կյանքում
5.Նախագծի ընթացքում, ո ՞ր փուլն էիք ամենաշատը սիրում և ինչու՞
-Լանչը (ժպտում է), դե որովհետև երկար կանգնելուց հետո վերջապես հանգստանում էի:
6. «Ոսկե Լիգային» մասնակցելն ավելի հեշտ էր, հուզմունքը պակասել էր, թե ՞ ավելացել:
-Մի քիչ ավելի թեթև էի նայում:
7.Ձեր համալսարանից միակ մասնակիցն էի ՞ք:
-Կարծեմ, մեկ էլ Բարսեղ Աթանյանն էր: Բայց նախորդին մասնակցելիս ինքը դեռ դպրոցական էր;
8.Ունե ՞ք ֆավորիտ մասնակից, որին կուզենայիք տեսնել եզրափակչում:
-Իմ ֆավորիտն արդեն եզրափակչում է:
9.Խաղից դուրս մնալուց հետո հիասթափության զգացողություն ունեցե՞լ եք:
-Ոչ
10.Ի՞նչ կմաղթեք եզրափակիչ անցած մասնակիցներին:
-Բախտ:
Հարցազրույցը՝ Օվսաննա Աբդունարյանի
5-րդ կուրս