ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2018-19 ուստարվա շրջանավարտներին այսօր հանդիսավոր արարողությամբ հանձնվեցին դիպլոմները:
Շրջանավարտներին ողջունեց ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը. «Բացառիկ մի իրավիճակ է. ունենք երեք սփյուռքահայ շրջանավարտ, և նրանց ներկայությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրում վկայում է այն իրողության մասին, որ այս ծրագիրն արդիական է, գրավիչ անգամ նրանց համար, ովքեր ճանապարհ են անցել և կայացել հայրենիքից հեռու, բայց որոշել են վերադառնալ և հայոց Մայր բուհում մասնագիտական կրթություն ստանալ»:
![](https://journalist.am/wp-content/uploads/2019/06/01_29.jpg)
Շրջանավարտ, լրագրող, ժողովրդական դիվանագետ Րաֆֆի Հերմոն Արաքսը, ներկաներին պատմելով իր լրագրողական փորձառնության մասին, վերհիշեց ուսումնառության ընթացքում տպավորված պահերը՝ շնորհակալական խոսք հղելով դասախոսներին և դեկան Նաղաշ Մարտիրոսյանին:
Երախտիքի խոսքով հանդես եկան նաև շրջանավարտներ Սիլվա Կարավարդանյանը և Բեատրիս Փանոսյանը:
ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ այս կուրսում սովորում էին ուսանողներ ինչպես Սփյուռքից, այնպես էլ Արցախից և Հայաստանից:
![](https://journalist.am/wp-content/uploads/2019/06/03_31.jpg)
Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը ևս միացավ շնորհավորանքներին՝ մաղթելով նոր հաջողություններ ու բարի երթ:
![](https://journalist.am/wp-content/uploads/2019/06/02_28.jpg)
Ելույթներին հաջորդեց դիպլոմների հանձնման արարողությունը:
![](https://journalist.am/wp-content/uploads/2019/06/d7YqfNeNH8FNQNu8z2BqFEcuek.jpg)