ՀԱՅԱՍՏԱՆԻ 104-ԱՄՅԱ ՎԵՐՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ 104-ԱՄՅԱ ՎԵՐՔԸ

1140

Հայաստանի արաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը, հենց այս իրադարձության միջազգային ճանաչման ավելի մեծ մասշտաբներ գրավելն է:  Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում են ոչ միայն հայերն ու Հայաստանը․ կան նաև թուրք գործիչներ, ակտիվ գործունեություն են ծավալում այս ուղղությամբ:

1998 թ սեպտեմբերի 26-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ստեղծվել է «Ցեղասպանության հակառակորդների միություն» կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհի տարբեր երկրներում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացով:Նախագահն է Ալիշան Էրթեմը։

Թուրք գործիչը իր ստեղծած կազմակերպության հետ ամեն տարի ապրիլի 23-ին պատրադիր ժամանում է Հայաստան, որպեսզի իր հարգանքի տուրքը մատուցի 1,5 մլն զոհերի հիշատակին: Նրանց ծաղկեպսակի վրա որպես հարգանքի նշան գրված է՝ «Ներողություն ենք խնդրում»:

2019 թվականը նույնպես բացառություն չէր։ Կազմակերպությունը Հայաստան է եկել  18 հոգանոց կազմով՝ այդ թվում կանայք և երեխաներ։

Եկել էին հետևյալ կարգախոսով` «Մենք տեղեկացնում ենք ճշմարտությունը երեխաներին»:

«Քանի դեռ Թուրքիան ժխտում է գիտակցաբար ծրագրված և իրականացված ցեղասպանությունը, նշանակում է նրանք պատրաստ են նույն ոճրագործություններն անել նաև հետագայում: Մենք պահանջում ենք ճանաչել և դատապարտել հայոց ցեղասպանությունը»,-լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսում ասել էր Էրթեմը:

Գործիչը նշում է, որ իրենք գործում են Գերմանիայում՝ ժողովրդավարական հասարակության մեջ և ազատորեն օգտվում են իրենց ազատության իրավունքից․-«Մենք Թուրքիայից 2500 կիլոմետր հեռավորության վրա ենք, բայց տեղեկատվական միջոցները այն աստիճան են զարգացել, որ այդ հեռավորությունը զրոյական է դառնում: Ցանկության դեպքում Թուրքիան ունի բոլոր հնարավորությունները արտերկրում մեզ նման այլախոհներին սպանելու և անցանկալի մարդկանց վերացնելու համար:
 Սակայն մենք մեր գործունեության ընթացքում ճշմարտությունը վեր ենք դասում դրանից»։
Ալվարդ Ուդումյան
5-րդ կուրս

Կիսվել