ՀԱՅԱՍՏԱՆԻ 63 000 ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՑ 3000–Ը ՄՈԼԻ ԽԱՂԱՑՈՂՆԵՐ ԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ 63 000 ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՑ 3000–Ը ՄՈԼԻ ԽԱՂԱՑՈՂՆԵՐ ԵՆ

1206

Հայաստանի նման փոքր պետությունների համար ցանկացած մոլորության բարձ տոկոսները կարելի է համարել աղետ: Այս կախվածություն- հիվանդությունը ամենատարածվածն է ո´չ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Ըստ հոգեբանների՝ խաղամոլության հիմնական դրդապատճառը բախտին հավատալն է: Եթե մարդը մեկ անգամ հաջողության է հասնում, ենթադրում է, որ կրկին կհասնի և շարունակում է խաղալ, իսկ եթե կորցնում է` ուզում է հետ բերել։ Այս տրամաբանությամբ, ոչ միայն տանուլ են տալիս, այլ` կործանում սեփական կյանքը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ չկա այնպիսի մարդ, ով խաղալով, կամ խաղատուն հաճախելով հարստացել է: Խաղատուն մտնողը արդեն իսկ պարտված է:

2018 թ հունվարին խորհրդարանում քննարկման էր ներկայացվել   «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ  օրենքում լրացումներ կատարելու մասին  օրենքի նախագիծը, որի հեղինակներն են պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Զեյնալյանը: Սակայն նախագիծը հավանության չէր արժանացել:

Նույն նախագծի շրջանակներում պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ գործող օրենսդրությամբ մինչև 21 տարեկան ֆիզիկական անձինք իրավունք չունեն մուտք գործել խաղասրահ, խաղադրույքներ կատարել և մասնակցել այդ խաղերին, բայց վերահսկողության կարգ սահմանված չէ: Արդեն 2019 թ․ մայիսին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել վիճակախաղերի և մոլախաղերի կազմակերպման, խաղային ավտոմատների և տոտալիզատորների շահագործման պայմանների խստացման մասին օրինագծին։ Խաղատները 1.5 տարվա ընթացքում պետք է տեղափոխվեն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի, իսկ խաղային ավտոմատները օրենքն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է վերացվեն։
Ալվարդ Ուդումյան
5-րդ կուրս

Կիսվել