ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ՝ «ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ» ՆԱԽԱԳԾՈՒՄ»

ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ՝ «ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ» ՆԱԽԱԳԾՈՒՄ»

1405

«Ամենախելացին» հեռուստատեսային ինտելեկտուալ խաղ է: Բրիտանական «Brainiest» հեռուստատեսային նախագծի ամենատարածված ձևերից մեկն է: Հայաստանում այս ինտելեկտուալ խաղը ամենասիրելիներից էԱյս հարցազրույցների շարքով կանդրադառնանք հեղինակավոր նախագծի մասնակիցներին: Նախագծում իր ունեցած ձեռքբերումների մասին պատմում է Սիրանուշ Գևորգյանը:

1.Սիրանուշ, ինչպե ՞ս որոշեցիք մասնակցել  «Ամենախելացին» նախագծին:
-Երրորդ եթերաշրջանին չմասնակցելու համար փոշմանել էի,  5-րդ եթերաշրջանը երկրորդ շանս էր, որը պետք չէր բաց թողնել:

2.Ի ՞նչ տվեց  այս նախագիծը Ձեզ:
-Գիտելիքների մեծ պաշար, որը, եթե նախագծին չմասնակցեի, երևի երբեք էլ չիմանայի, և, իհարկե, լավ ընկերներ:

3.Ո ՞րն է նախագծի ընթացքում ձեր ունեցած ամենամեծ ձեռքբերումը:
-Մի քանի բարդույթներից, հատկապես շփման բարդույթից ազատվելը:

4.Մասնակիցների հետ ի ՞նչ հարաբերությունների մեջ էիք նախագծի ընթացքում և դրանից հետո:
-Դե, մի քանիսի հետ պարզապես բարիդրացիական հարաբերություններ էին, մյուսների հետ շփումը վերածվեց նախագծի շրջանականերից դուրս ընկերության:

5. Ո՞ր փուլը  Ձեզ ամենից շատ դուր եկավ:
– Երկրորդը` արագության և գաղտնիքի համար: Իսկ նախքան նախագիծը մեր ադմինիստրատոր Մանեի զանգերն էի սիրում, որ ասում էր` անցել եմ հաջորդ  փուլ (ժպտում է):

6. «Ոսկե Լիգային» մասնակցելն ավելի հե՞շտ էր,  հուզմունքը պակասե՞լ էր, թե ՞ ավելացել:
– Հուզմունք չկար, որովհետև գիտեի` վերջին անգամ եմ խաղում, և ուղղակի պետք էր վայելել պահը:

7.Ժուռնալիստիկայի ֆակուլտետից միակ մասնակիցն էի ՞ք:
-Ոչ, նախորդ եթերաշրջանում երկու տղաներ էլ կային, «Ոսկե լիգայում» նրանցից մեկն էր:

8.Ունե ՞ք ֆավորիտ մասնակից, որին կուզենայիք տեսնել եզրափակչում:
-Երկու ֆավորիտ ունեմ` աշակերտներից և ուսանողներից:

9.Խաղից դուրս մնալուց հետո հիասթափության զգացողություն ունեցե՞լ եք:
– Ավելի կարևոր բան եմ ձեռք բերել, իսկ դուրս մնալը երկրորդական էր:

10.Ինչ կմաղթեք եզրափակիչ անցած մասնակիցներին:
-Ինչպես խաղի բացման ժամանակ էին ասում՝ հուզմունքի կառավարում և հաջողություն:


Օվսաննա Աբդունարյան
5-րդ կուրս

Կիսվել