ՖԵՅՔԸ՝ ԳԼՈԲԱԼ ՉԱՐԻՔ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՄԱՆ և ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ․ՓԱՍՏԱԲԱՆ

ՖԵՅՔԸ՝ ԳԼՈԲԱԼ ՉԱՐԻՔ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՄԱՆ և ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ․ՓԱՍՏԱԲԱՆ

1232

Օրեցօր զարգացող համացանցը գնալով նոր խոչընդոտներ է առաջացնում։

Ծառացող խնդիրներից է ֆեյքը՝ կեղծիքը։ Այն դարձել է նոր մարտահրավեր զարգացող հասարակության համար։

Ֆեյքերը ստեղծվում են երկու նպատակով՝ առաջինը պարզապես անանուն էջ է, որը հատուկ ուշադրության չի արժանանում, երկրորդնել՝ ստեղծվում է հատուկ նպատակով և ուշադրություն գրավելու համար։

Շատ ֆեյքեր ստեղծվում են նախընտրական շրջանում․այստեղ հատկապես շատանում է դրանց միջոցով տարածվող վիրավորանքն ու զրպարտությունը։

Ֆեյք էջերը նպաստում են մեկնաբանություններում ազատ ինքնարտահայտվելուն, ինչը հաճախ դառնում է մյուսի արժանապատվության ոտնահարման պատճառ։

Մեկնաբանությունները հնարավորություն են տալիս ազատ կարծիք արտահայտելուն և քննարկումներին մասնակցելուն։ Սակայն, շատերը այս հարթակը օգտագործում են զրպարտություն տարածելու նպատակով։

Իր կամ ուրիշի սոցիալական հարթակում, սոցիալական որևէ ցանցում կամ կայքում գրառում կատարող անձը պետք է հաշվի առնի, որ եթե մեկնաբանությունը վիրավորանք, ատելություն կամ զրպարտանք է, կարող է հետապնդվել դատական կարգով, իսկ դրանց հեղինակը` ենթարկվել տուգանքի: ՀՀ օրենսդրությունը չի տարանջատում, արդյո՞ք տվյալ կայքում աշխատողը լրագրող է, թե որևէ ընթերցող: Գրառման պատասխանատուն ամեն դեպքում կայքն է․ դա է պատճառը, որ կայքերի մեկնաբանությունները համացանցում հայտնվելուց առաջ դիտարկվում են ադմինիստրատորի կողմից, ապա վերջնական որոշում է կայացվում դրանց տեղադրման վերաբերյալ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թ․ ապրիլի 4- ի Կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է պայքարել ֆեյքերի դեմ։ Նրա խոսքով որոշ շրջանակներ միլիոններ են ծախսում սոցցանցերում և ԶԼՄ–ներում մանիպուլյացիաներ իրականացնելու համար։ Այդ մանիպուլյացիաների դեմ պայքարը Փաշինյանն այժմ ազգային անվտանգության խնդիր է համարում։

Փաշինյանը համապատասխան կարգադրություն է արել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին` միևնույն ժամանակ նշելով, որ այդ գործընթացը պետք է այնպես տեղի ունենա, որպեսզի ո´չ մի դեպքում չսպառնա խոսքի և տեղեկության երաշխավորված ազատությանը։ Վանեցյանն իր  հերթին հաստատեց, որ Հայաստանի իրավապահ մարմինների պայքարը մանիպուլյացիաների և ֆեյքերի հետ սոցցանցերում պետք է շատ զգույշ և մտածված լինի։

Արդյունքում, հաջորդ օրը ձերբակալվեց ֆեյսբուքյան ֆեյք էջ վարող մի անձ, ում հանդեպ  քրեական գործ է հարուցվել՝ ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։

Ըստ ԱԱԾ պետ Արթուր Վանեցիանի՝ «Եթե գրառումների մեջ, կլինի ֆեյք կամ սովորական անձ և չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն։ Եթե կան՝ ապա իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել, բացահայտել և իրականացնել համապատասխան միջոցառումներ»։

-Այս հարցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը աչքի չի ընկնում ո´չ օրենսդրական նորմերի, ո´չ էլ դատական պրակտիկայի առկայությամբ։ Ֆեյքերի դեմ պայքարի վերաբերյալ մշակված և առնձնացված օրենսդրական պաշտպանություն չունենք,- ասաց փաստաբան Լևոն Թորոսյանը։

 Նրա խոսքով՝ ֆեյքերի դեմ պայքարի հարցում օրենքը մշակման և վերանայման կարիք ունի։

Նա հավելեց նաև, որ մեր իրականության մեջ այս երևույթը նոր է  զարգանում, իրավունքը փոփոխվող է  և չկան բոլոր իրավահարաբերությունների համար պատրաստի մեխանիզմներ։

– Քաղաքացիական և Քրեական օրենսգրքերում մենք ունենք համապատասխան հոդվածներ, սակայն ինչ վերաբերում է  ազգային անվտանգությանն ուղղված  ապատեղակատվության տարածմանը, առանձնացված հոդված չունենք։ Օրենքը, ինչ խոսք, լրացման, մշակման կարիք ունի, ինչը իրենից ժամանակ է պահանջում,- ամփոփեց փաստաբանը։

Խնդիրը միջազգային մակարդակի է, և անգամ զարգացած ու ժողովրդավար շատ երկրներ պայքարում են դրանց դեմ։ Եվ որպես օրինակ կարող են լինել Չինաստանը, Ֆրանսիան, Սինգապուրը, Մալազիան, Ռուսաստանը։

Ուշագրավ է Չինաստանի օրինակը, որտեղ համացանցը ընդհանուր լուրջ հսկողության տակ է։ Սոցցանցերում չես կարող ֆեյք էջ գրանցել, գրանցումը կատարվում է անձնագրով և տրվում է հաշիվ։

Միջազգային փորձը կարող է խթանել մեր երկրում խնդրի կարգավորման հարցին։

Դիանա Ճաղարյան
5-րդ կուրս

Կիսվել