ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ․ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ․ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3923

Կրթության իրավունքը համընդհանուր է և պետք է ներառի բոլոր երեխաներին, երիտասարդներին ու մեծահասակներին, որոնք ունեն հաշմանդամություն: Այս իրավունքը սահմանվում է Երեխայի իրավունքների մասին հռչակագրում /1989թ./ և արտացոլվում միջազգայնորեն ընդունված մի շարք կարևոր հռչակագրերում, ներառյալ “Կրթություն բոլորի համար” համաշխարհային հռչակագիրը /1990թ./:

Այդ նպատակները կիրականացվեն այն ժամանակ, երբ բոլոր պետությունները ճանաչեն, որ կրթության համընդհանուր իրավունքը պետք է ներառի հաշմանդամություն ունեցող մարդկանց և իրականացնեն իրենց պարտավորությունը:

Սա վերաբերում է զարգացող և զարգացած երկրների կառավարություններին, և պետք է ներառի բոլոր կառավարական մարմինները, որոնք պատասխանատու են հանրային կրթական համակարգերի, ինչպես նաև միջազգային զարգացման ու աջակցության ծրագրերի և գերակայությունների մշակմանն ու իրականացմանը:

 Ըստ միջազգային գործակալությունների գնահատականների` մեզ հայտնի է հետևյալը.

  1. զարգացող երկրներում հաշմանդամ երեխաների 98%-ը դպրոց չի հաճախում:
  2. յուրաքանչյուր տարի 500․000 երեխա վնասում է իր տեսողությունը A վիտամինի անբավարարության պատճառով:
  3. յուրաքանչյուր տարի 41 միլիոն երեխա  ծնվում է մտավոր անբավարար զարգացման ռիսկով՝ մոր սննդակազմում յոդի անբավարարության պատճառով:
  4. զինված ընդհարումներումների ժամանակ, ամենաքիչը երեք երեխա  վիրավորվում և հաշմանդամ է դառնում: Յուրաքանչյուր տարի ականներից զոհված ու վիրավորված 26 000 մարդկանցից  40%-ը երեխաներ են: Ավելի քան 10 միլիոն երեխա հոգեբանական տրավմայի է ենթարկվում զինված հակամարտությունների պատճառով:
  5. երեխաների շահագործումը, ինչպես օրինակ մարմնական պատիժները, անդամահատումը, ազատազրկումը, պատճառ են դառնում մանկական հաշմանդամության, հոգեկան հիվանդությունների, ֆիզիկական ու հոգեբանական հաշմանդության, դպրոցում կամ աշխատանքում դժվարությունների և այլն /ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամ, 2002թ./:

2012թ.-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որի համաձայն այլևս գոյություն չեն ունենալու ՆԴ (Ներառական դպրոց) և ոչ ՆԴ-ներ, այլ խոսքը գնալու է համընդհանուր ներառականության մասին՝ այսինքն ՀՀ-ում գործող բոլոր հանրակրթական դպրոցներն ինքնըստինքյան պետք է դառնան ներառական: Այս նախաձեռնությունը բավականին ռիսկային է: Պետք է ճշգրիտ հաշվարկված լինեն պետական բյուջետային ներդրումները և ըստ այդմ՝ ՆԴ-երի ավելացման դինամիկան: ԿԳՆ նախարարի հայտարարության համաձայն մինչև 2022թ. ՀՀ-ում գործող բոլոր հանրակրթական դպրոցները պետք է իրենց դռները բացեն ԿԱՊԿՈՒ (Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաների առջև: Սակայն, հետազոտության մեջ ներգավված որևէ փորձագետ, այդ թվում ԿԳՆ և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, չեն կարող ասել, թե ինչպիսին է լինելու մինչև 2022թ. ՆԴ-երի թվի ավելացման դինամիկան, որքանով է պետական բյուջեն «ունակ» իրեն թույլ տալու ունենալ 1400-ից ավելի ՆԴ, և, ամենակարևորը, ֆինանսավորման որ մեխանիզմն է գործելու համընդհանուր ներառականության դեպքում։

Ոլորտի մասնագետ՝ հատուկ մանկավարժ Նինա Ասատրյանը մեկնաբանում է ներառական կրթության առանձնահատկությունները, իրականացման մեխանիզմները ՀՀ- ում․

– Ներառական կրթության կազմակերպման հնարավորությունները ես դիտարկում եմ որպես հումանիստական և երեխայակենտրոն մոտեցում: Կազմակերպման մեջ հարկ է նշել երեխայի օրենքով կրթություն ստանալու անհրաժեշտությունը: Ուսուցչի կողմից խտրականության բացառումը, երեխային դեպի սոցիալականացման ինտեգրումը, հասարաակության ընդունումը ԿԱՊԿՈՒ երեխային՝ որպես մեզանից մեկը, հմտությունների տիրպետումը և ճիշտ վարվեցողության կիրառումը: ԿԱՊԿՈՒ երեխայի հետ շփվելիս անձնային որակների ճանաչման ու փոփոխման գնալը յուրաքանչյուր անհատիս կողմից, օրինակ՝ անտեղի ու անհասկանալի խղճահարությունը կամ ընդհակառակը՝ առավել համբերատարություն զարգացնելը: Խնդրով երեխայի ներկայությունը հասարակությանը ստիպում է իրենց կամքից անկախ լինել իռացիոնալ մտածող․ յուրաքանչյուր երեխա բացի իր ֆիզիոլոգիական խնդրից ունի նաև ներքին մեծ պոտենցիալ:

Ըստ մասնագետի լիարժեք ներառում է իրականացվում Հանարապետությունում և առկա են բազմաթիվ խոչընդոտներ․

Ներառական կրթության մասին օրենքը ՀՀ- ում ընդունվել է 2005 թ․մայիսի 25-ին։ Սույն օրենքը  կարգավորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրենց ընդունակություններին և կարողություններին համապատասխան կրթություն ստանալու իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման բնագավառում հարաբերությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները: 

Դպրոցում մուտքը ներառական կրթություն բազմամասնագիտական թիմի անդամների միջև պետք է հստակեցվի մասնագիտական դերերի բաշխմամբ, միևնույն ժամանակ պետք է մասնագետները իրենց համագործակցությամբ լրացնեն միմյանց աշխատանքը: ԲՄԹ-ն (Բազմամասնագիտական թիմ)՝ մի կողմ թողնելով անձնական, մասնագիտական մոտեցումը, պետք է որդեգրի հետևյալը՝ ԿԱՊԿՈՒ երեխային զարգացնել, աջակցել, շտկել և հասկանալ: Ուսուցիչը պետք է տեղեկացված լինի երեխայի կարիքի մասին և համապատասխան օժանդակություն ցուցաբերի, հակառակ պարագայում տեղի կունենա անդառնալի իրավիճակ:

Դիանա Ճաղարյան
5-րդ կուրս

Կիսվել