ՀԱՅԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԸ

ՀԱՅԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԸ

2926

Նոյեմբերի 11-27 տեղի է ունենում հնդկական ապրանքների ցուցահանդես վաճառք:

Արդեն հինգ տարի է ինչ հնդկական մշակույթը ներկայանում է հայ հաճախորդին իր բոլոր գույներով: Մինչև նոյեմբերի 27-ը գնորդները հնարավորություն կունենան ոչ միայն գնել հնդկական խորհրդանիշ հանդիսացող իրեր, այլ նաև կարող են մասնակից դառնալ պարային համարներին, որոնք կազմակերպվում են բարձր տրամադրություն ապահովեու համար: Պարում  են ոչ միայն ազգությամբ հնդիկ պարողներ, այլ նաև հայեր:

Մանկավարժական համալսարանի ռեժիսուրա բաժնի ուսանողուհի Տաթևեր Հակոբյանը, ով արդեն երկու տարի է ինչ կապ է ստեղծում հնդիկ վաճառողների և հայ գնորդների միջև, բարձր է գնահատում այս նախաձեռնությունը`  նշելով, որ իրեն շատ հաճելի է աշխատել այս միջավայրում. «Նրանք գրեթե բոլորը հայերեն հասկանում են, հաճելի և հետաքրքիր է աշխատել նրանց հետ, մենք նույնիսկ պատրաստվում ենք տնօրենի կնոջ ծննդյան տարեդարձին անակնկալ պարային համարով ներկայանալ, բացի այդ, ես ցուցահանդեսից առաջ  էլ հետաքրքրված եմ եղել  նրանց մշակույթով՝ երգում եմ հնդկական երգեր»:

Փորձեցինք պարզել, թե գնորդները ինչ են նախընտրում և արդյոք գոհ են: Պարզվեց, որ հայ գնորդները ավելի շատ նախընտրում են թանկարժեք քարեր, թևնոցներ, շարֆեր, ինչպես նաև երիտասարդների շրջանում շատ տարված է ձեռքերի վրա հինայով նախշերը: Անան միշտ հետաքրքրվել է հնդկական մշակույթով, որոշ չափով նմանեցնելով նաև հայկականին. «Ինձ միշտ դուր է եկել հնդկական մշակութը, և այս ցուցահանդեսը ինձ հնարավորություն է տալիս նորանոր բաներ բացահայտել և, ինչու չէ, նաև շփվել նրանց հետ»:

Բացի զարդերից և խորհրդանշական իրերից, ցուցահանդես-վաճառքում ներկայացված են կենցաղային իրեր, համեմունքներ, ազգային հագուստներ (Սարի) և այլն:

Հնդկական մշակույթը իր այցելուներին սպասում է Կառավարության 1-ին շենքում, մուտքը՝ Մելիք Ադամյան փողոցից:

20161115_132017 20161115_144124 20161115_151300 img_7534 img_7540

 

Նելլի Թառփոշյան

3-րդ կուրս

Կիսվել