ԹՄԲԱ-ԹԱ

ԹՄԲԱ-ԹԱ

1722

«Թմբա-թա» նվագախմբի անդամնրը երաժշտության ժանրերը չեն առանձացնում: Նրանց համար երաժշտությունը հույզերն ու զգացողությունները արտահայտելու միջոց է:

«Թմբա-թա» խումբը կազմավորվել է 2013 թվականի սկզբին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հովանավորությամբ: Խմբի գեղարվեստական ղեկավարը Բամբիռ նվագախմբի անդամ Արիկ Գրիգորյանն է: Հենց նա էլ խմբի մասին ավելի մանրամասն պատմեց:

Ինչպե՞ս առաջացավ խումբը ձևավորելու գաղափարը:

-Դեռ վաղուց նման նվագախումբ ձևավորելու գաղափար ունեի, սակայն չէի կողմնորոշվում, թե ովքեր պիտի խմբի անդամներն լինեն: 2013 թվականին Թումո կենտրոնից առաջարկ ստացա, որևէ վարպտության դաս անցկացնելու, և միանգամից հասկացա, որ հենց նմանատիպ մի բան պետք է կազմակերպեմ: Սկզբում վարպետության դասը կոչվում էր «Ձայն և պատկեր», և իրենից ենթադրում էր ձայնի ու պատկերի համադրություն: Հետագայում զգացի, որ դա հենց այն է, ինչ այդքան ժամանակ ցանկանում էի անել, և վարպետության դասը աստիճանաբար սկսեց նվագախմբի վերածվել:

Խմբի անդամները ի՞նչ սկզբունքով են ընտրվել:

-Վարպետության դասին գրանցվել էին մոտ 70 սաներ, սակայն որոշակի ձայնային տվյալների հիման վրա ընտրվեցին 25-ը: Խմբում փոփոխություններ շատ եղան մինչև վերջնական տեսքին գալը: Այժմ «Թմբա-թա» նվագախմբի անդամները  12-16 տարեկան, տարբեր հետաքրքրություննր ու նպատակներ ունեցող 30  սաներ են:

Հե՞շտ է երեխաների հետ լեզու գտնելը:

-Հեշտ չէ: Սկզբում բոլորը ամաչում էին, չէին ցանակնում երգել: Նրանց հետ երկար զրույցներ էի ունենում այդ թեմայով: Մի անգամ ասացի նրանց, որ Բամբիռը հաջողությունների է հասնում քանի որ մենք ընկերնր ենք և մի ընտանիք ենք մեզ համարում: Այդ դեպքից հետո էլ ոչ մեկ չամաչեց: Բոլորը սկսեցի համախմբված աշխատել, և ի վերջո որոշակի հաջողությունների հասանք:

«Թմբաթա». ի՞նչ է սա նշանակում:

-Մեր խմբի առաջին ու ամենասիրված երգը անվերնագիր մի ստեղծագործություն էր, որտեղ կրկնվում էր թմբա-թա հորինված բառը: Երեխաներին շատ էր դուր եկել, և հեշտ էր արտասնավում, ու հենց իրենք էլ որոշեցին, որ խմբի անունը պիտի «Թմբա-թա» լինի:

Եթե չեմ սխալվում՝  նվագախուբը հիմնականում ժողովրդական երաժշտություն է նվագում: 12-16 տարեկան պատանիներին հետաքրքրո՞ւմ է ժողովրդական երաժշտութունը:

-Անշուշտ հետաքրքրում է: Թեև մենք երաժշտական ժանրերն չենք առանձնացնում և աշխատում ենք որքան հնարավոր է շատ ժանրեր խառնել, այնուամենայնիվ մեր ստեղծագործությունների զգալի մասի հիմքում հենց ժողովրդական երաժշտությունն է: Այսպիսով, թե’ հաճելի ու ճաշակով երաժշտություն ենք ստեղծում, թե’ երիտասարդներին հաղորդակից ենք դարձնում ազգային ելևէջներին: Ինչպես նաև երեխաները կիթառ, ֆլեյտա, դաշնամուր և հարվածային գործիքներ են նվագում:

Գիտեմ, որ արդեն հասցրել եք մի քանի համերգ ունենալ: Կպատմե՞ք դրանց մասին:

-Այո, արդեն հասցրել ենք նույնիսկ հյուրախաղերի մեկնել: Եղել ենք Դիլիջանի Թումո կենտրոնում, Գյումրիում, Վանաձորում: Երևանում էլ հանդես ենք եկել մի շարք ակումբներում: Սկզբում երեխաները դժվար էին համակերպվում դահլիճների առջև ելույթ ունենալու գաղափարի հետ՝ հուզվում էին, սակայն առաջին իսկ ելույթից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Այժմ շարունակում ենք Հայաստանով ընթացող մեր շրջագայությունը և պատրաստվում ենք Արցախ մեկնել:

Հնարավո՞ր է, որ մի օր «Թմբաթա» նվագախմբին արտասհմանի բեմերում հանդիպենք:

-Չեմ բացառում, սակայն դրա համար դեռ շատ պիտի աշխատենք: Ամեն դեպքում երեխաներս շատ աշխատասեր են: Հույս ունեմ, որ երիտասարդ երաժիշտները ստեղծագործական մեծ հաջողություններ կունենան, և իրեց արվեստը հասանելի կդարձնեն մեծ մաշտաբի հասնող լսարանների:

 

Նորայր Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել