«ԲԱՐԵՓՈԽԵԼՈՎ ԱՇԽԱՐՀԸ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ և ԿԻՆՈՅԻ ՓԱՌԱՏՈՆ

«ԲԱՐԵՓՈԽԵԼՈՎ ԱՇԽԱՐՀԸ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ և ԿԻՆՈՅԻ ՓԱՌԱՏՈՆ

1424

Հոկտեմբերի 15-ին Հայաստանում առաջին անգամ կայացավ հեռուստահաղորդումների և կինոյի փառատոն։ Փառատոնը կրում էր  «Բարեփոխելով աշխարհը» խորագիրը և  նվիրված էր մարդասիրական խնդիրներին։

Ավելի քան 2000 ֆիլմերից ցուցադրության համար ընտրվել էր 5-ը։ Միջազգային կինոփառատոնը «Ավրորա» ֆորումի հետ համատեղ համագործակցությամբ, ներկայացրեց փառատոնի հատուկ ցուցադրությունը։

Քենեթ Քարլսոնի «Նուբայի սիրտը» ֆիլմը ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում։

Ֆիլմը պատմում է ամերիկացի բժիշկ, «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր՝ Թոմ Քաթինայի մասին, ով իր կյանքը վտանգեց Նուբայի լեռներում ապրող բնակչությանը օգնելու համար։ Լինելով Սուդանի միակ մշտական վիրաբույժը` նա հազարավոր կյանքեր է փրկել։ Լիամետրաժ վավերագրական ֆիլմի շնորհիվ հավաքել է գրեթե 600,000 ԱՄՆ դոլար նվիրատվություն, որից ամբողջ 100%-ն ուղղվել է բժշկական պարագաների ձեռքբերման, անձնակազմի ուսուցման եւ Սուդանի հարավում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցի  կարևորագույն կարիքների հոգման համար։ Ֆիլմի ժողովրդականությունը ճնշում է գործադրել Սուդանի նախագահ՝ ռազմական հանցագործ Օմար Հասան ալ Բաշիրի վրա, որպեսզի նա դադարեցնի անմեղ տղամարդկանց, կանանց եւ երեխաների անխնա ռմբակոծությունները Նուբայի շրջանում։

 Գլխավոր հերոս Թոմ Քաթինան, որը  նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահն է, անձամբ ներկա էր ֆիլմի ցուցադրությանը։

Կինոթատրոնի բոլոր նստարանները զբաղված էին, անգամ լրացուցիչ աթոռներ ավելացնելուց հետո, հանդիսատեսի հոսքը չդադարեց։ Տեղ չգտնելով` մարդիկ նստում էին գետնին կամ կանգնում մուտքի աստիճանների վրա։ Կինոթատրոնի մուտքն ազատ էր, իսկ ֆիլմից առաջ եղավ գինիների հյուրասիրություն։

Կարևոր հյուրերի շարքում էին՝ «Ավրորա»-ի առաջին մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեն և «Ավրորա»-ի հերոս փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան։ Փառատոնի ղեկավար Անդրես Կաստիլիոն կինոդիտումից առաջ Թոմ Քաթիսոնին մրցանակ հանձնեց։

Ֆիլմի ռեժիսոր Քենեթ Կարլսոնին չէր եկել փառատոնին։ Ավելի ուշ Թոմ Քաթիսոնը իր ելույթում ներողություն խնդրեց Քենեթի բացակայության համար և պատմեց նկարահանման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին։

«Ես և Քենեթը լավ ընկերներ ենք։ Նա շատ կցանկանար այսօր այստեղ լինել, բայց ցավոք սրտի չկարողացավ։ Ֆիլմի նկարահանման ընթացքում բավականին մեծ դժվարություններ են եղել։ Երկու անգամ այց է կատարվել Սուդան և այցերից մեկի ժամանակ, երբ ուղղաթիռից իմ ընկերը ցանկացել է մի քանի կադրեր անել՝ իր դիմաց դուրս է եկել մի մարդ, որը զենքը պարզել է իր վրա։ Ես համոզված չեմ, որ դա ճիշտ է, բայց  պատմությունը այսպիսին է. զինվորները ցանկացել են գերի վերցնել և հավանաբար կրակել։ Իմ ընկերն ասել է, որ ճանաչում է Թոմ Քաթինային և զինվորները նրան ուղղակի բաց են թողել։  Իրականում նա շատ բախտավոր էր, քանի որ դրանից մեկ շաբաթ առաջ զինվորները կանգնեցրել են օդանավը և 15 հոգու գնդակահարել»։

Ընտրված 5 ֆիլմերից 3-ը ցուցադրվել են հոկտեմբերի 15-ին, իսկ մյուս երկուսը՝ հոկտեմբերի 16-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնի մեծ էկրանին։

Էլիզա Գալուստյան

2-րդ կուրս

Կիսվել