Կենդանաբանական այգում հոկտեմբերի 23-24-ին դդմատոն
էր: Տոնը նշվում էր «Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում:
Մուտքն ազատ էր բոլոր երեխաների համար: Կազմակերպիչ Հովհաննեսը հպարտությամբ ասաց,
որ դդմատոնի նպատակը երեխաներին կրթելն է, ինչպես նաև նրանց ինքնավստահությունը մեծացնելը:
Դդումները տարբեր առարկաներ էին դարձել։ Թիմերից մեկը, դդումը կտրելով և ձևավորելով, մրգերով լի գեղեցիկ զամբյուղ էր պատրաստել։ Մյուս թիմի ձեռքում դդումը կենդանիների էր վերածվել։
Տոնական ծրագրի շրջանակներում Փոփոխությունների թատրոնը բեմադրեց «Դու պատասխանատու ես քո առողջության համար» ուսուցողական ներկայացումը։
Ցուցադրվեցին նաև ֆիլմեր՝
«Բիոկոյի կորուսյալ արքաները», «Դարվինի աչքաթող արածը.Բալեարյան կղզիներ»: Երեխաների համար կազմակերպվել էր խաղ-մրցույթ, որի հաղթողը ստացավ ամենամեծ նվերը` արշավ դեպի վայրի բնություն:
Անուշ Սարգսյան
2-րդ կուրս