ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ՀՊՏՀ-ՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ՀՊՏՀ-ՈՒՄ

1698

 Հոկտեմբերի 25-ին 50-ից ավել գործատուներ և 3500 աշխատանք փնտրողներ ՀՏՊՀ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության համատեղ նախաձեռնությամբ մասնակցեցին Աշխատանքի տոնավաճառի: Տոնավաճառը տեղի ունեցավ ՀՊՏՀ-ում: Նպատակը՝ բուհի շրջանավարտներին և ուսանողներին աշխատանք փնտրելիս աջակցելն էր:    

Առանձին տաղավարներում տարբեր ոլորտների ներկայացուցիչներ ներկայացնում էին իրենց թափուր աշխատատեղերը, այցելուներից վերցնում էին CV-ներ, վարում հարցազրույցներ:

Տոնավաճառին մասնակցում էին ՀՀ խոշոր բանկային կազմակերպություններ, ֆինանսական գործակալություններ, որոնք հենց տեղում ծանոթացնում էին բանկային աշխատանքին, ներկայացնում թափուր հաստիքները:

Ժամը 13.00-ից սկսած՝ ՀՊՏՀ մեծ դահլիճում Աշխատանքի տոնավաճառի մասնակիցները, ուսանողներն ու շրջանավարտները մասնակցեցին զրույց –ներկայացումների: Օրինակ`  Braind ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյանը հանդես եկավ «Ամենապահանջված մասնագիտությունը» թեմայով: Քննարկվեցին այլ թեմաներ ևս:

Տոնավաճառի ընթացքում ներկայացվեց նաև «Էրազմուս» ծրագիրը, որին կարող էին մասնակցել բարձր ՄՈԳ ունեցող և անգլերենի իմացությամբ ուսանողները, որոնք քնությունն հանձնելուց հետո հնարավորություն կունենային կրթություն ստանալու արտերկրում:

Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Ա. Սիմոնյանի խոսքով՝ սա երիտասարդների աջակցության ծրագրերից մեկն էր. տարեկան 10-11 այսպիսի ծրագիր է իրականացվում Հայաստանի տարբեր մարզերում:

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ունսանողուհի Արփինեի կարծիքով՝ շատ լավ կլիներ, եթե այսպիսի տոնավաճառներ շատ հաճախ կազմակերպվեին, քանի որ մարդկանց մի ստվար զանգված կդադարեր ապրել «Գործ չկա» կարգախոսով:

Մարիամ Մարտիրոսյան, Նորա Ղազարյան
2-րդ կուրս

Կիսվել