ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1849

Շաքարային դիաբետը  Հայաստանում սկսել է երիտասարդանալ: Ամեն տարի մեր երկրում գրանցվում է մանկական դիաբետի 70 նոր դեպք: Դրանց մեծ մասը արտահայտվում է մինչև 5 տարեկանների շրջանում:

Մեկ տարի առաջ մեկնարկել է «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագիրը, որի նպատակն էր միջազգային փորձը բերել Հայաստան և կիրառել մեր մոտ: Ըստ Առողջապահության նախարարության բուժօգնության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանի 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում դիսպանսեռ հսկողության տակ են գտնվում շուրջ 78000 մարդ, որոնցից 7800 քաղաքացու մոտ է առաջին անգամ  հայտնաբերվել շաքարային դիաբետ:

Ժառանգական նախատրամադրվածությունից բացի շաքարային դիաբետի առաջացմանը նպաստում են սթրեսը, չբալանսավորված սնունդը և հիպոդինամիան:  Մանկական գլխավոր էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովայի խոսքով 2007 թվականից մինչև 2015 թվականի համեմատությունների արդյունքում 40,7 % աճել է շաքարային դիաբետ ունեցողների թիվը:

Մեր երկրում դիաբետի սքրինինգային հետազոտությունները իրականացվում են անվճար, իսկ դիսպանսեռ հսկողության տակ գտնվողներին ինսուլինը տրամադրվում է պետպատվերով:

 

Աննա Վասիլյան

3-րդ կուրս

Կիսվել