ԵՊՀ «ՄԵԾ ԴԱՀԼԻՃ»-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 74-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

ԵՊՀ «ՄԵԾ ԴԱՀԼԻՃ»-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 74-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

1581

Լեոնիդ Ազգալդյան․․․ Անուն, որը արտաբերելիս անհնար է չփշաքաղվել, հնչյուններ, որոնք արտասանելիս չես կարող չզգաստանալ։ Հայ, անկախության բանակի հիմնադիր,  հրամանատար, զինվոր, հայրենասեր․․․հայրենիքի զավակ։ Նա առաջիններից էր, ով հարատև  ցույցերի ժամանակ  արդեն հասկացել էր, որ այդ ամենի վերջաբանը զինված պայքարն է։ «Զինված պայքար»․ նրա համար չէ ասված։ Նրա հրամանատարության 4 տարիների ընթացքում նա զինել է ընդամենը 6 զինվորի, սակայն ազատագրել է 27 բնակավայր։ Լեոնիդ Ազգալդյանը՝ նժդեհյան գաղափարախոսության կրողը, Նժդեհի հոգեզավակն ասում էր․«Այս երկրում` մերօրյա Հայաստանում, ավելի թանկ արժեք ունեցող երևույթ չկա, քան կամավոր զինվորագրված հայ տղան»: Ահա այսպիսի «տղերքն» էին այսօր լցրել ԵՊՀ «Մեծ դահլիճը»։

ԵՊՀ «Մեծ դահլիճ»-ում տեղի ունեցավ  քաջն հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 74-ամյակին նվիրված միջոցառում, որին մանսակցում էին ԵՊՀ երդվյալ և տաղանդավոր սաները։ Դահլիճը սովորության համաձայն լեփ-լեցուն էր։ Ներկա էին ուսանողներ, դասախոսներ և պատվավոր հյուրեր։ Միջոցառումը հագեցած էր հայրենասիրկան երգերով ու պարերով։ Միջացառման ամբողջ ընթացքում ներկաները երգեցին և պարեցին մասնակիցների  հետ։ Դահլիճում  միահյուսված էր ռազմի, կարոտի,սիրո և ափսոսանքի ոգին։ Ափսոսանք չէ միթե՞, որ այլևս մեզ հետ չէ հերոսը, ազգի պարծանքներից մեկը՝ մեծն Ազգալդյանը։  Նա մահացավ հերոսաբար․«Ես չգիտեմ ով է մեղավոր, որ Լեոնիդը զոհվեց, բայց մի պահ խենթանում եմ, և ասում երանի~ … երանի~, որ զոհվեց ռազմի դաշտում, դարանակալ գնդակից, և ո’չ դարանակալ դեղահաբից: Միևնույնն է, նա կզոհվեր, որովհետև նրան չէին ների: Չէին ների նրան հատկապես իր բարոյական հանճարի համար: Բայց Լեոնիդը մահից հետո էլ առավել կենդանի է քան բազում պաշտոնյաներ … »,-զրույցներից մեկում ասաց  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Նա մեզ հետ չէ մարմնապես, նա բոլորի հետ է, բոլորի մեջ: «Չհավատաք, եթե ասեն՝ մահացել եմ»,-կրկնում էր հերոսը:

Ցերեկույթն ավարտվեց պարգևատրմամբ։ Միջոցառումը ստացված էր։ Հանդիսատեսը հեռացավ զինավառ և ուրախ տրամադրությամբ։

 

Սոնա Մկրտչյան

1-ին կուրս

Կիսվել