«ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՄ ԼԻՆԵԼ Ե’Վ ԾԱՂՐԱԾՈՒ Ե’Վ ԲԺԻՇԿ Ե´Վ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ»․․․

«ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՄ ԼԻՆԵԼ Ե’Վ ԾԱՂՐԱԾՈՒ Ե’Վ ԲԺԻՇԿ Ե´Վ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ»․․․

1581

Հարցազրույց Երևանի թատրոնի  և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Էդիտա Ավոյանի հետ:

-Էդի՛տա,  քեզ ճանաչելով՝ կարող եմ ասել, որ միշտ սիրել ես նկարչությունը, բայց դրա հետ մեկտեղ առավել կարևորում ես թատրոնը. ինչո՞ւ որոշեցիր ընտրել այս ուղղությունը:

-Անկեղծ ասած՝ երբ դեռ ութ տարեկան էի, ուզում էի դառնալ ծաղրածու,  բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ դա պահ է: Ու քանի որ թատրոնում կարող էի լինել և´ ծաղրածու և´ բժիշկ  և´ ուսուցչուհի  ու այսպես շարունակ, որոշեցի ընտրել թատրոնը:

-Խնդրում եմ պատմիր նկարչության բնագավառում ունեցածդ հաջողությունների մասին:

-Հաջողություններ ունեցել եմ դպրոցական տարիներին: Երեք անգամ մասնակցել եմ մրցույթի և հաղթել: Այնուհետև նկարներս ուղարկել են Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա: Պատվով  ներկայացրել եմ  դպրոցս նաև   քաղաքապետարանում:

-Վեց տարի է, ինչ թատրոնում ես խաղացել ես բազում ներկայացումներում կա՞ այնպիսի կերպար,  որը  մինչ այսօր չի մոռացվել:

-Միանշանակ կա: Իմ կարծիքով՝ բոլոր նրանք, ովքեր  խաղում են թատրոնում, ունեն մի առանձնացող կերպար: Ես նույնպես ունեմ իմ կերպարը. դա «Մոխրոտը» ներկայացման մեջ դայակի կերպարն է: Այն կերտելը շատ բարդ էր, և երկար ժամանակ պահանջվեց` այդ դերը  ստանալու համար: Բացի այդ, դժվար էր, քանի որ պատասխանատվությունը մեծ էր:

-Արդեն  որոշե՞լ ես,  թե  որ  ասպարեզում ես մասնագիտանալու՝ թատրո՞ն,  թե՞  նկարչություն:

-Այո, որոշել եմ․ նախընտրում  եմ թատրոնը և կենդանի բեմը:

-Եթե դառնաս դերասանուհի, կնկարահանվե՞ս սերիալում:

-Եթե լինեն հետքրքիր և իմաստալից նախագծեր, այո:

-Եվ վերջում շարունակիր միտքը .«Թատրոնը այն վայրն է, որտեղ…»։

-Չի´ կարելի ստել:

Սոնա Քյարունց

2-րդ կուրս

Կիսվել