ԾԱՆՈԹՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԲԱՆԱԼԻՆԵՐ

ԾԱՆՈԹՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԲԱՆԱԼԻՆԵՐ

881

Մեր կյանքի տարբեր փուլերում մենք նոր ծանոթություններ ենք հաստատում, և, իհարկե, բոլորիս համար էլ կարևոր է մարդկանց հարցում չսխալվելը։ Շատերը հիմք են ընդունում առաջին ստացած տպավորությունները, իսկ մյուսները փորձում են պրպտել՝ գտնելու մարդու ներաշխարհ տանող բանալիները։ Հոգեբանները տարբեր միջոցներ են առաջարկում, օրինակ՝  ժեստերի և միմիկաների լեզվի սերտումը։ Բայց դրանք հաճախ խաբուսիկ կարող են լինել ։

Հոգեբան Հասմիկ Սիմոնյանն առաջարկում է մարդկանց բացահայտելու մի քանի տարբերակներ։

Առաջինը՝  մեր կոլեգայի, հարևանի կամ ընկերուհու քայլերին հետևելն է։  Պետք է ուշադիր լինել, թե տարբեր իրավիճակներում՝ լինի դա խանութում, թե գործնական հանդիպման ժամանակ,  տվյալ մարդն  ինչպես է իրեն դրսևորում։ Կամ, եթե մեկը խանութից մշտապես նույն խմորեղենն է գնում, ապա նա չի սիրում փոփոխություններ։


Մեր օրերում համացանցը մարդու ճանաչողության համար մեծ դերակատարում ունի։ Կարելի է եզրակացնել, որ եթե մենք չունենք բավարար միջոցներ տվյալ մարդու հետ ժամանակ անցկացնելու համար, ապա կարելի է հետևել նրա սոցիալական էջերին, որտեղ էլ կտեսնենք՝  նա ուր է գնում, ինչ մտքեր ունի, և որոշակի պատկերացում կկազմենք տվյալ անհատի մասին։

Հաջորդ քայլը՝  պետք է հետևենք նրա տված  նկարագիրներին։ Երբ անհատը սկսում է դրական հատկանիշներ վերագրել որևէ մեկին, մեծ է հավանականությունը,  որ հենց ինքն իր մեջ կրում է այդ դրական գծերը։

Մարդը, ով մշտապես իր շուրջն է նայում փողոցն անցնելիս, կտրուկ որոշումները չի կայացնում, այլ երկար մտածում և վերլուծում է հնարավոր անախորժությունները։

Լիանա Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել