Այսօր նոր աշխարհ է բացվում փոքր և խելացի երկրների համար․ Արմեն Սարգսյան

Այսօր նոր աշխարհ է բացվում փոքր և խելացի երկրների համար․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը հրապարակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է․ «Ես խոսել եմ մի շարք փոքր և հաջողակ երկրների ղեկավարների հետ և առաջ մղել այն գաղափարը, որ մենք պետք է ստեղծենք ակումբ: Սա կարող է լինել մի վայր, որտեղ մենք կհավաքվենք՝ կիսելու մեր փորձառությունը: Երեսուն տարի առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ Ծոցի երկիրը կարող է իր գիտական սարքավորումն ուղարկել Մարս: Պատկերացնելն անհնարին էր, սակայն այսօր դա իրականություն է: Այսօր նոր աշխարհ է բացվում փոքր և խելացի երկրների համար, և ես ցանկանում եմ Հայաստանը դարձնել նրանցից մեկը»,- ասված է հայտարարությունում: