Հայաստանը դասվել է «կանաչ» երկրների կատեգորիային

Հայաստանը դասվել է «կանաչ» երկրների կատեգորիային

Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել.«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՀաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կոռոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան, սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված “կանաչ” երկրների կատեգորիային։ Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները (նրանք որքեր, ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման իրավունք ունեն մուտք գործելու երկիր (https://www.facebook.com/armembukraine/posts/594711401207085?__tn__=K-R)), այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու, այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում։Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը»։