VOUGE-Ը՝ ՃԵՓ-ՃԵՐՄԱԿ

VOUGE-Ը՝ ՃԵՓ-ՃԵՐՄԱԿ

720

Իտալական Vouge-ը  պատմության մեջ առաջին անգամ  ներկանայանում  է ամբողջովին սպիտակ շապիկով: Ամսագրի պատասխանատուներն ունեն հստակ պատասխան՝ ինչու հենց սպիտակ. «Սպիտակը, առաջին հերթին, ունի հարգանքի նշանակությունՍպիտակը վերածնունդն է, լույսը՝ մթությունից հետո:  Սպիտակը համազգեստն է այն մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը, փրկում են  մյուսներինը:  Այն մտածելու և լռելու խորհրդանիշն է: Սպիտակն այն մարդկանց համար է, ովքեր այս ժամանակը և տարածությունը լցնում են գաղափարներով, մտքերով, պատմություններով, երաժշտությամբ և ուրիշների հանդեպ բարությամբ»,- ասում է Vogue Italia- ի գլխավոր խմբագիր Էմանուել Ֆարնետին:  «Սա հիշեցում է, որ 1929-ի ճգնաժամից հետո հագուստը փոխվեց սպիտակով, գույնը` ընտրված է, որ պարզեցնենք ներկայի մաքրությունը և հույսը դնենք ապագայի վրա:  Եվ, ամենից առաջ, սպիտակը չի հանձնվում.  դա դատարկ էջ է, որը պետք է լրացվի, որից սկսվում է մի նոր պատմություն»:

Ամսագրի ապրիլյան համարն անվճար հնարավոր է ներբեռնել Vogue Italy-ի  վեբ կայքից։ Այն ցույց է տալիս նորաձևության առանձնահատկությունները, որը մեկ շաբաթվա ընթացքում իրականացրել է 40 արվեստագետ, ովքեր համագործակցել են փայլուն հրատարակչությունների հետ:  Արտացոլելով արտակարգ իրավիճակը, ապրիլյան համարն իր մեջ ներառում է նորաձևության բարձր մակարդակի անձնավորությունների ներդրումներ, ինչպիսիք են Սթիվեն Քլեյնը, Դեյվիդ Սիմսը, Մերտ Ալասը և Մարկուս Պիգգոտը, oeո Մակքենան, Բելլա և Ջիջի Հադիդը, Կոլիեր Շորորը, Գլեն Լյուքֆորդը, Պաոլո Ռովերսին:  Պետրա Կոլինզը, Վիլլի Վանդեպերը, Օլիվե Ռիզզոն և Լինդսեյ Վիքսնը,  նկարում էին իրենց տանը, ընտանիքների և նրանց ընկերների հետ տեսաձայնագրության միջոցով:

Անի Խաչատրյան

3-րդ կուրս

Կիսվել