Աջափնյակում մետրոյի կայարան կկառուցվի

Աջափնյակում մետրոյի կայարան կկառուցվի

494

Օգոստոսի 4-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց (1:58:04-2:00:00), որ երկար բակացություններից հետո որոշվել է, որ Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է պետության կողմից։

«Այս պահին մշակվում են երկփուլ մրցույթի պայմանները, որտեղ մասնակիցը պետք է առաջարկի տեխնիկական բնութագիր, և երկրորդ փուլով` տեխնիկական բնութագրի հիման վրա՝ մասնակիցը պետք է տա իր նախագիծը: Սա առաջին մասն է: Երբ կունենանք նախագիծ, դա արդեն կդնենք մրցույթի, և այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի, ամբողջությամբ կկառուցի համալիրը»,- նշել է քաղաքապետը:

Կիսվել