Մեսսի-Սուարես-Նեյմար եռյակը Բարսելոնայի կազմում դարձել են 364 գոլի հեղինակ

Մեսսի-Սուարես-Նեյմար եռյակը Բարսելոնայի կազմում դարձել են 364 գոլի հեղինակ

975

Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և  Նեյմարը Բարսելոնայի կազմում  ներկայանալու ընթացքում  ցույց են տվել հրաշալի վարկանիշ։ Այդ մասին տեղեկացնում է SquawkaFootball- թվիթերյան էջը։

Հարձակվողներին հաջողվել է դառնալ 364 գոլի հեղինակ։ Եռյակից լավագույն արդյունքներով նշանավորվում է արգենտինացի ֆուտբոլիստը` 3 սեզոնների ընթացքում դառնալով 153 գոլի և 66  փոխանցումի հեղինակ։ Նրան հաջորդում է Լուիս Սուարեսը` 121 գոլով և 59 փոխանցումով։ Եռյակը փակում է Նեյմարը` 99 գոլով և 48 գոլային փոխանցումով։

Հիշեցնենք, որ Բարսելոնան պաշտոնապես հայտարարել է 33-ամյա ուրուգվայցի Լուիս Սուարեսի մադրիդյան «Ատլետիկո» տեղափոխվելու մասին։ Այսպիսով, կարելի է ասել, որ «ՄՍՆ» եռյակն ամբողջովին լուծարվել է։

Նեյմարը Բարսելոնայի կազմում ներկայացել է 2013֊ից 2017 թվականներին։ Թիմի հետ նա երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև Երկրի գավաթի եռակի հաղթող, հաղթել է նաև Չեմպիոնների լիգայում և ևս մի քանի այլ մրցույթներում։ Չորստարի Բարսելոնայի կազմում ներկայանալուց հետո տեղափոխվել է Պարի Սեն-Ժերմեն` ռեկորդային 222 մլն. Եվրոյի դիմաց։

Տաթև Գաբրելյան

3-րդ կուրս

Կիսվել