ԱՄՆ նախագահի թեկնածուն պետք է լինի առնվազն 35 տարեկան եւ առնվազն 14 տարի բնակված լինի ԱՄՆ-ում և ծնունդով ԱՄՆ-ից լինի: Նախագահական ընտրություններից ամենաբարդն է աշխարհում: Եվ նույնիսկ ընտրությունների վերջին րոպեին ամեն ինչ կարող է անսպասելիորեն փոխվել։
Պատմական ակնարկ
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ տեղի են ունենում 1789թ. ի վեր, երբ ուժի մեջ մտավ Սահմանադրությունը: Ընտրապայքարն անցկացվում է 4 տարին մեկ` նոյեմբերին, երեքշաբթի օրը: ԱՄՆ բոլոր նախագահներն անդամակցել են Հանրապետական կամ Դեմոկրատական կուսակցությանը: Ցանկացած այլ կուսակցության թեկնածու որեւէ շոշափելի արդյունքի դժվար թե հասնի։
Համակարգի բարդությունը
ԱՄՆ-ում նախագահ են ընտրում ոչ թե ուղիղ համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ընտրիչների կոլեգիայի միջոցով․ յուրաքանչյուր նահանգ, իր բնակչության թվի հարաբերակցությամբ ընտրալիազորներ ունի։ Ընտրիչների կոլեգիայում 538 անդամ է։ Նախագահական ընտրություններից հետո կոլեգիան հավաքվում է նիստի, եւ յուրաքանչյուր ընտրիչ մեկ ձայն տալիս է նախագահին, մեկ ձայն` փոխնախագահին։ Ընտրիչի պարտավորությունն է` արտահայտել ժողովրդի կամքը, եւ հաղթող է հռչակվում այն թեկնածուն, ով կստանա առնվազն 270 ընտրիչի ձայն։
Հիշեցնենք, որ այս պահին դեռ շարունակվում են Ընտրիչների ձայների բաշխումը։ Թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ, Հանրապետական Դոնալդ Թրամփը եւ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը։
Գեղամ Ադյան
3-րդ կուրս